Tag: թղթակցություն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1. հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախսերի դուրսգրման արտացոլում, 2. մաքսային մարմիններում վճարումներ կատարելու համար հաշվետու անձին տրված գումարների արտացոլում, 3. բանկային փոխանցմամբ գնումների գծով պարտքի մարում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․ 2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝ - ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ, - սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ - ոչ ընթացիկ ակտիվներ, - ոչ մեկը: 2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝ - վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները, - վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը, - վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները: 2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝ - վարչական բնույթի ծախս, - գործառնական ծախս, - ոչ գործառնական ծախս: 3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. 1․ անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 2․ շենքերի կառուցման վրա կատարած նյութական ծախսումների արտացոլում, 3․ իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին։ Խնդիր․ Արամուս ՓԲԸ-ն ապրանքանյութական պաշարների գնումների և վաճառքի մատյանում 2008թ.-ի առաջին եռամսյակի համար գրանցել է հետևյալ գործառնույթները․ Սկզբնական պաշար 100 միավորի ինքնարժեք 5 ընդհանուր արժեք՝ 500 Գնումներ․ 3 հունվարի՝ քանակ՝ 70, միավորի ինքնարժեք՝ 5,1, ընդհանուր արժեք՝ 357, 3 փետրվարի՝ քանակ՝ 80, միավորի ինքնարժեք՝ 5,2, ընդհանուր արժեք՝ 416, 15 փետրվարի՝ քանակ՝ 30, միավորի արժեք՝ 5,3, ընդհանուր արժեք՝ 159, 3 մարտի՝ քանակ՝ 25, միավորի արժեք՝ 5,6, ընդհանուր արժեք՝ 140: Վաճառվել է․ հունվարի 7-ին՝ քանակ՝ 90, փետրվարի 6-ին՝ քանակ՝ 130, փետրվարի 20-ին՝ քանակ՝ 40, մարտի 8-ին՝ քանակ՝ 25: Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Տալ հաշվապահական ձևակերպումներ. 2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)․ Հիմնական միջոցներ՝ 2700 Կրեդիտորական պարտք սոցապին՝ 100 Բաժնետիրական կապիտալ՝ 5450 Ոչ նյութական ակտիվներ՝ 850 Երկարաժամկետ վարկեր՝ 950 Պահուստային կապիտալ՝ 680 Նյութեր՝ 1400 Անավարտ արտադրանք՝ 710 Արտադրանք՝ 1150 Դրամարկղ՝ 300 Կրեդիտ պարտք բյուջեին՝ 200 Հաշվարկային հաշիվ՝ 1385 Կրեդիտ պարտք գնումների գծով՝ 450 Կրեդիտ պարտք աշխ. գծով՝ 770 Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ / 1$=410 դրամ / Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ / Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900 Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300 Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450 Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220 Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800 Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350 Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը

Մելինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։ Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։ Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում, 2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները

Սոնա. Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․ Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մատուցվող ծառայության ինքնարժեքի ձևակերպում

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպում

Արփինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում, 2․ գույքահարկի արտացոլում, 3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։