Tag: թղթակցություն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սյուզաննա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել՝ Ինտերնետ բանկինգ /հաշվեգրում/ դտ - 71613, կտ - 52133 Ինտերնետ բանկինգ /վճարում/ դտ - 52133, կտ - 0919 Գնումների համակարգում /հաշվեգրում/ դտ - , կտ - Գնումների համակարգում /վճարում/ դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավաբանական անձ/ հաշվեգրում դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավ.անձ/ վճարում դտ - , կտ - Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը

Hayk. Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. "Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս"։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ավանդը և տոկոսները

Նորա․ Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի ազատ գումարներ և 45 օրով բանկում ավանդ դրեց: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս դա ձևակերպեմ, նաև տոկոսները: Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Սոնա․ Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ: "Ա" ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝ Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/ 1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000 2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000 3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000 4.Վարձակալությունից եկամուտ 18 000 Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000 2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000 3.Ապրանքների ինքնարժեք 62 000 4.Աշխատավարձ 6 600
Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին: 2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։ 3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ: 4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Հայկ. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ. - Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը: - Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: - Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով: - Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում: - Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ․ -Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ: -Համակարգչային ծրագրերի ձեռքբերման արտացոլում: -Պահուստային կապիտալից ընկերության կորուստների ծածկում: -Գործառնական վարձակալությունից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: -Հաշվետու տարվա վերջում ֆինանսական արդյունքի փակում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․ -Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: -Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում: -Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում: -Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում: -Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․ -Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք: -Վարչական անձնակազմի աշխատավարձի հաշվարկում: -Ընկերությունը պահեստ է մուտքագրում տրված կանխավճարի դիմաց ստացված ակտիվները: -Անավարտ ոչ նյութական ակտիվի տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ: -Էմիսիոն եկամտի արտացոլում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ. -Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ: -Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում: -Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով: -Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս: -Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մի քանի հաշվապահական ձևակերպում

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ. -Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր: -Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով: -Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը): -Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում: -Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր հաշվեկշռի վերաբերյալ

Մարա. Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն: 2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝ Հիմնական միջոցներ՝ 2500 Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100 Բաժնետիրական կապիտալ՝ 5250 Ոչ նյութական ակտիվներ՝ 850 Երկարաժամկետ վարկեր՝ 950 Պահուստային կապիտալ՝ 480 Նյութեր՝ 1400 Անավարտ արտադրանք՝ 510 Արտադրանք՝ 1000 Դրամարկղ՝ 300 Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200 Հաշվարկային հաշիվ՝ 1350 Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450 Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620 Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ) Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝ Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990 Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400 Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500 Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200 Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900 Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320 Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր մաշվածության վերաբերյալ

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։ Լուծել խնդիրը․ Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները: