Tag: թափոն

Թափոնների՝ որպես ծախս ճանաչում

Էդուարդ․

Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասեք՝ թափոնները որպես ծախս շահութահարկով նվազեցվու՞մ են, թե՞ ոչ, և քանի՞ տոկոսի չափով։ Կխնդրեի հղում տալ ՀՕ հոդվածին։

Բնապահպանական հարկ ավտոտեխսպասարկման կետի համար

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։

Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։

Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար

Անուշիկ․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գտնվում է միկրոյի դաշտում հետևյալ դասակարգիչով ՝ Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար։ Հարցս հետևյալն է․ շրջանառության հարկի դաշտ անցնելիս հարկվելու է 1․5%-ո՞վ։ ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.197։

Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Թափոնների հավաքում և վերամշակում

Բարև ձեզ։ Մարզում ՍՊԸ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝ գնում է թափոններ կամ հավաքում, վերամշակում ու վաճառում։ Կարո՞ղ է լինել միկրոձեռնարկատեր։

Ի՞նչ կարգով են դուրս գրվում նյութերի թափոնները և խոտան արտադրանքը

Մարգարիտա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն: