Tag: ընտանեկան

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում

Գարիկ Գևորգյան. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք: Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա. Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ տրանսպորտային ծառայությունը դիտարկվու՞մ է որպես ընտանեկան ձեռնարկատիրություն, և եթե այո, կարելի՞ է երկու գործունեություն ծավալել մեկ ԱՁ-ի ներքո՝ գիդ և տրանսպորտի ծառայություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է չվճարել աշխատավարձ

Արմինե. Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմելու ժամկետներ

Հայաս. Բարև ձեզ: Խնդրում եմ նշել ժամկետները նորաբաց ԱՁ / կազմակերպության համար` մինչև ե՞րբ կարելի է դիմել ՀՏ շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:
Accountant.am
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ - 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սխալմամբ ուղարկվել է շրջանառության հարկի դիմում

Գագիկ Բաբայան. Բարև ձեզ: Ես ունեմ գրանցված ՍՊԸ: Սխալմամբ ընտանեկան ձեռնարկատիրության փոխարեն ուղարկել եմ շրջանառության հարկի դիմում: Ինչպե՞ս կարող եմ փոխել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է փոխել գործունեության տեսակը

Աստղիկ. Բարև ձեզ, Ես Ա/Ձ եմ, ուզում եմ փոխել գործունեությանս տեսակը, առևտրից խմորեղենի արտադրություն ընտանեկան բիզնեսի պայմաններում, խնդրում եմ ուղղորդեք իմ հետագա անելիքները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան. Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք 1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը 2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է 3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ. 4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է այլ տեղ աշխատել

Հարութ. Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը խոհարարական արտադրանք է տալու

Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը խոհարարական արտադրանք է տալու, բայց տեղում չի իրացնելու, այլ հաշիվ է դուրս գրելու ու տա X կազմակերպության: Կարող եմ չէ՞ ընտանեկան ձեռնակատիարականով աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Գայանե. Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե. Բարև ձեզ: Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ. Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

Արայչո. Բարև ձեզ: Ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը: