
ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված
Արման.
Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Եկամտային հարկի հաշվետվության ձևը վարձու աշխատողների համար
Լիանա.
...հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ինչպե՞ս է կոչվում: Համարով ո՞րն է:

Էլեկտրոնային հայտերի լրացման հետ կապված
Գայանե.
Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված աշխատակիցների գրանցման հայտերը լրացնելիս գրանցման հասցեն և փողոցը լրացնելուց հետո եթե չգիտենք մարզը կամ վարչական տարածքը, ծրագիրը թույլ չի տալիս շարունակել այն և կարմիրով հուշում է, որ կան անճշտություններ: Ասացեք խնդրեմ, նման դեպքում ինչպե՞ս կարող ենք վարվել, կամ որտեղի՞ց կարող ենք գտնել, թե որ փողոցը որ վարչական տարածքում է գտնվում: Շնորհակալ եմ:

Նույնականացման քարտը կարդալու սարք
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել` որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել նույնականացման քարտը կարդալու սարք էլեկտրոնային ստորագրության համար:

Կազմակերպությունը աշխատող է ընդունել
Տիգրան.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք:
ՍՊԸ-ն սույն թվականի հունվարի 8-ին աշխատող է ընդունել աշխատանքային պայմանագրով: Ի՞նչ պետք է անել` էլեկտրոնային եղանակով գրանցել, թե՞ անհատական տիտղոսաթերթ ներկայացնել սոց. ապ:

Պարտադի՞ր է արդյոք կնքել հարկային հաշիվը
Nelli.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:

Եռամսյակային հաշվետվություններ
Տիգրան.
Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:

2012թ 4-րդ եռամսյակի հաշվետվություններ
Լիանա.
2012թ 4-րդ եռամսյակի համար սոց. վճարի և եկամտահարկի հաշվետվությունները այլևս չե՞ն ներկայացվելու, միայն եկամտահա՞րկն է լինելու էլեկտրոնային եղանակով ու վե՞րջ:

Ինչպե՞ս են հանձնում հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով
Զարուհի.
Բարև Ձեզ: Կասե՞ք` ինչպես են ուղարկում էլեկտրոնային հաշվետվությունները: Շնորհակալություն:

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն
Նանե.
Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:
2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար
Աշոտ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում
Նունե.
Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն
Tatev.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Էլեկտրոնային հարկային հաշվի վերաբերյալ
Անդրանիկ.
Խնդրում եմ ասեք` կա՞ արդյոք էլ. հարկային հաշվի Word կամ exsel տարբերակը:

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

Հարկային հաշվի դուրսգրում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը
Նաիրա.
Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` առաջին անգամ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար պայմանագիր կնքելու համար պարտադի՞ր է տնօրենի և հաշվապահի միասին ներկայանալը հարկային տեսչություն: Եվ պետք է ներկայանալ տարածքայի՞ն հարկային տեսչություն, թե՞ Պետական եկամուտների կոմիտե:
Նախապես շնորհակալ եմ:

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում
Հասմիկ 1954.
Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:

Էլեկտրոնային գովազդի գործունեություն
Էլինա.
Բարև Ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել էլեկտրոնային գովազդով: Կայքը ստեղծվելու է online shoping-ի տեսքով: Իրականում ոչ թե ես եմ վաճառք իրականացնելու, այլ ապրանքը և ծառայությունը մատուցող անձը: Ես պարզապես իրականացնում եմ դրանց գովազդ: Ցանկանում եմ ամեն ինչ օրինական ճանապարհով իրականացնել, պարզապես չգիտեմ, թե հարկային դաշտում ինչպես եմ գործելու: Սկզբի համար որոշել եմ գրանցվել որպես ԱՁ, իսկ թե ինչ հարկատեսակներով եմ հարկվելու կամ ինչպիսի հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմին, պատկերացում չունեմ: Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Ու՞մ կամ որտե՞ղ կարող եմ դիմել:
Վերջին մեկնաբանություններ