Tag: էլեկտրոնային հաշվետվություն

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տնօրենը ՌԴ քաղաքացի է

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության վերսկսում

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը 2013թ-ին և հիմա ուզում է սկսի գործել, ի՞նչ է պետք դրա համար: Էլեկտրոնային այմանագիր պե՞տք է հանի: Այն ժամանակ թղթսյին է եղել, և գործունեությունը փոխելու ենք էլեկտրոնային, թե թղթային հարկայինում (ուզում է փոխել գործունեոթյան տեսակը), գործունեության սկսում թղթայի՞ն է տալու, թե՞ էլեկտրոնային: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

165 հաշվետվության լրացում

Նելլի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս 165 հաշվետվությանն է վերաբերվում: Հաշվետվության 2.3 կետը-եկամտի գումար, լրացվում է հարկը ներառյալ չէ՞, շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ

Մարինա. Բարև ձեզ։ Իմ հարկային էլ. համակարգում չկան հաշվետվությունները։ Կարո՞ղ է գիտեք` ո՞նց կարող եմ իմ էջում տեսնեմ դրանք կամ ակտիվացնեմ: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հեռախոսահամարը սխալ է

Գևորգ. Բարև ձեզ։ taxservice կայքում գրանցվելուց, բոլոր տվյալները լրացնելուց հետո ասում է որ հեռախոսի համարը սխալ է, տարբեր ձևերով փորձել եմ, չի լինում, կարո՞ղ է իմանաք` ինչից է: Screenshot-ը` կից...
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ կարելի է հանձնել հաշվետվությունները

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Կարո՞ղ եմ կիրակի օրով հաշվետվություն հանձնել, թե՞ պետք է աշխատանքային օր հանձնեմ (taxservice-ով): Շնորհակալ եմ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Սուսաննա. Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Մանե. Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային ներկայացման համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարի. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Գուրգեն. Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ: Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետվության վերաբերյալ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․ Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության ստորագրում

Մանե. Հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգում փաստաթուղթը փորձում եմ ստորագրել, բայց գրվում է ստորագրության ստուգումը չի հաջողվել, կխնդրեի օգնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի լրացում

Սյուզի․ Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով աշխատողին ազատելու համար միայն աշխատանքային հարաբերությունների ավարտ ամսաթիվը նշում ենք ու գրանցե՞լ ենք տալիս։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

240 ձև հաշվետվության լրացման հետ կապված

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Հարկայինի 240 ձևի 8-րդ բաժնի տեսքը հետևյալն է. ակտիվներ 16 տող. 3 սյուն 1 126 507, 16.5 պակասեցվել է 1 010 451, մնացորդ 116 056: Պարտավորություններ բաժնում՝ 22.3 1 010 451, 22.5՝ պակասեցվել է 1 010 451, այլ կրեդիտորական պարտքեր՝ 27.3 1 160 56: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է գրեմ չբաշխված շահույթ տողում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Միքայել․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։