Tag: զրոյական

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի

Գրիշա. Բարև ձեզ: ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն

Բիայնա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն, այս իրավիճակում ինքս պետք է դա կատարեմ, թեև մասնագետ չեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն և ԱԱՀ հաշվետվություններ 2019թ․ համար

Արման․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք․ ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 2019թ․-ի համար չի ներկայացրել, և ամբողջ տարի ԱԱՀ հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ է սպասվում կազմակերպությանը։ Կարո՞ղ ենք արդյոք ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություններ ներկայացնել։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանձնել է զրոյական հաշվետվություն

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Ը/Ձ-ն (Ա/Ձ) 2017թ. կատարել է զբոսավարի ծառայություն: Դուրս եմ գրել 4 հաշիվ-ապրանքագիր: 2018թ. 205 հաշվետվությունը ուղարկել եմ, իրացման մեջ ծառայությունների մատուցման դիմաց 0 եմ գրել: Այսինքն՝ 0-ական հաշվետվություն եմ ներկայացրել: Կասե՞ք՝ սխա՞լ եմ արել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Սիրանուշ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով

Ա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

Ռոյալ. Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են: Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա. Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Իննա. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան. Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221 Arsine. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային: Հարցս հետևյալն է. 1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ 2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը 3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

mayis38. Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ: