Tag: զեղչ

Արդյո՞ք զեղչերը նվազեցվում են

Մարիաննա․

Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հանրային հատվածում կրեդիտորական, դեբիտորական պարտքերը հաշվառելիս ստացված, տրված զեղչերը նվազեցվում են, թե՞ ոչ։

Դեբիտորական պարտքի հաշվառում

Մարիաննա․

Խնդրում եմ ասել, թե հանրային հատվածում դեբիտորական պարտքերը հաշվառելիս տրված զեղչը հանու՞մ ենք, թե՞ ոչ։

Մատակարարված ապրանքի զեղչ

Տաթևիկ․

Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։

Զեղչ

Տաթևիկ․

Հարգելի գործընկերներ, արտադրում ենք գինի և ցանկանում ենք, որ խանութում ապրանքի վրա զեղչ կիրառվի։ Հաշվի մեջ զեղչ կիրառելը բավարա՞ր է։

Տալ տրված և ստացված զեղչերի հաշվապահական ձևակերպումները

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: «Դեբիտորական պարտքեր» հաշվում ինչպե՞ս ձևակերպել տրված և ստացված զեղչերը: Կանխավ շնորհակալություն:

Վաճառքի գին

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ իրականացնում է սեղմված բնական գազի վաճառք, կարո՞ղ է ՍՊԸ մի այլ կազմակերպության վաճառի գազը, օրինակ՝ 306 դրամ, մեկին 340 դրամով, ի՞նչ որ խնդիր կառաջանա, թե՞ ճիշտ է կիրառի զեղչի տարբերակը։ Կանխավ շնորհակալ եմ:

Առևտրային զեղչ կիրառելու դեպքում

Ռիտա.

Բարև Ձեզ։ Զեղչեր կիրառելիս պարտադիր պետք է նշվի թե ո՞ր ապրանքների համար ի՞նչ զեղչ է կիրառունում։ Եվ եթե հնարավո՞ր է՝ օրենքի հղումը տեղադրեք:

Հաճախորդներին զեղչի քարտ տրամադրելու դեպքում

Նարեկ.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ի 62 հոդվածի 6 կետի բ ենթակետում ասվում է, որ ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն
ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում:
Մեզ մոտ չի գործում զեղչեր, որ նախօրոք կազմվի իրավական ակտ, բայց կան հաճախորդների խումբ, որոնք ունեն զեղչի քարտ 10-30% և ցանկացած պահի կարող են գնել ցանկացած ապրանք քարտի զեղչով, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:

Ինչպե՞ս հաշվել նյութածախսը

Մերի.

2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք.
1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։
2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս

Լուսինե.

Բարև ձեզ:
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս հարկային տեսչությունում պե՞տք է հայտարարություն տալ պարտադիր, կասեք խնդրում եմ:

Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ

Նարեկ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:

ԱՁ վաճառում է զեղչի կտրոններ

Karen.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որպես ԱՁ, զեղչի կտրոնների վաճառքի դեպքում (առաքում կամ էլեկտրոնային), ի՞նչ ձևով է իրականացվելու հարկերի մուծումը` առաքման գրքով, շրջանառության հարկով, թե այլ ձևով:

Ապրանքի գնի սահմանում

Զառա.

Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը տարբեր կազմակերպություններին ապրանքը վաճառում է տարբեր գներով

Արթուր.

Կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարբեր կազմակերպություններին վաճառում է տարբեր գներով, որոնք տատանվում են 50 տոկոսի չափով` կախված քանակից: Արդյո՞ք կարող է խնդիր առաջանալ հաշված ԱԱՀ-ի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:

Հրապարակային պայմանագրերով նախատեսված զեղչեր

Աննա.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա.

Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ.
1*520000=520000
զեղչ 10%` 52000
հարկվող գումար` 468000
ԱԱՀ 20%` 93600
ենթակա է վճարման` 561600

Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը.
իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000,
թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000

կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600
13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400
ո՞ր լրացման ձևն է ճիշտ:

Զեղչի տրամադրում

Artur.

Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ խանութում, որը նույն հասցեում զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտրով: Զեղչը հարկվու՞մ է, թե՞ ոչ, օրինակ ապրանքի գինը 100 000 դրամ է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական գնորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին (վերավաճառողներին)` 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։
Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։
Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք` ինչ ձևով ճիշտ կազմակերպենք այս գործընթացը:

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։

Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Կարդալ ավելին “Նոր կազմակերպության հիմնադրում”

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ: