Tag: զբոսաշրջություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է տուրիստական գործունեությամբ

Վարդան Հարգելի ընթերցողներ, ես անհատ ձեռներեց եմ, գործունեությունը սկսել եմ մարտի 10-ին, առայժմ միայն էլեկտրոնային ստորագրության հարց եմ լուծել: Հաշվապահությանը լավ չեմ տիրապետում: Ուստի հարցնում եմ, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ի՞նչ գործողություններ պետք է անեմ և այլն: Հավելեմ, որ զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով

Լեո Լուսինյան. Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն, և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գումարը կհամարվի իրացումից հասույթ

Gurgen. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով, շրջանառության հարկի դեպքում ո՞րն է համարվում իրացումից հասույթը (շրջանառությունը):
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Արման. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներգնա տուրիզմի կազմակերպում

Karo. Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տուրիստական կազմակերպություն

Արտյոմ. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ...Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին...Տուրիստական կազմակերպություն է, մատուցում է ծառայություներ`այսինքն հյուրանոցներ է ամրագրում, որի դիմաց ստանում է որոշակի տոկոս...հարց, ո՞րն է համարվելու հարկվող շրջանառությունը`ամբողջ փոխանցաց գումարը որպես հատուցում,թե իր ստացած տոկոսը: Եվս մեկ հարց, այս ամեն ինչը կատարվում է օնլայն, այսինքն` անկանխիկ, ինչի՞ հիման վրա է ցույց տալու իր շարժը: Եվ արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ: Կխնդրեյի մի փոքր մանրամասն պատասխանել, և եթե կարելի է` հղում արեք կամ օրենքին կամ որևէ իրավական ակտի....Նախապես շնորհակալ եմ: