
ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ
Գրիգոր.
Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

ՌԴ-ից ներմուծման դեպքում տրվող ձևակերպումները
Ռուզան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ - ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար
Վիկտոր.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։
2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ


ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Նարինե.
Բարև ձեզ:
ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս:
Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ:
Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է):
Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ապրանք է ներմուծում
Տարոն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ ԱՁ-ն ապրանք է ներմուծում (օծանելիք) ԵԱՏՄ-ից, խանութի անուն դնելու համար ի՞նչ պետք է անել, հարկայինում պետք է գրանցե՞լ անունը։

Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից
Մարգարիտա․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ ԵՏՄ-ից և ներկայացրել է ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն և ներմուծման հարկային հայտարարագիր։ Կասե՞ք՝ հանձնելուց որքան ժամանակ հետո է ՀՏ-ն հաստատում այդ փաստաթղթերը։

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության վերաբերյալ
Հայկ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ հունիս ամսվա համար ԵՏՄ վիճակագրական (գրքերի) չունեմ, ի՞նչ պետք է անեմ:
Կանխավ շնորհակալություն:

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր
Արմեն.
Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից:
Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը
Աննա.
Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:


Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը
Սուսաննա Բ.
Հարգելի հաշվապահներ, որպես ֆիզ. անձ ներկրում ունեմ ՌԴ-ից մեկ մարդատար ավտոմեքենա, խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս լրացնեմ ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը, եթե կարող եք` հեռախոսահամար համար տվեք, զանգեմ, կանխավ շնորհակալություն:

Կոստյումի արտադրամաս բացելու համար
Սերգեյ Կարապետյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն:
Շնորհակալություն:

Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից
Մարի.
Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է` ԵՏՄ երկրներից եթե ներմուծվում է ապրանք, բացի ԱԱՀ արդյո՞ք կա պետական տուրք կամ այլ մաքսավճարներ:

Եվրոպայից ներմուծման հաշվառումը
Dina.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ
Տիգրան.
Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:
Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:
Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:
Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:
Շնորհակալություն:

Արտահանում ՌԴ
Արտակ.
Բարև ձեզ: Ես առաջին անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկ արտահանել: Ի՞նչ ընթացակարգեր են պահանջվում այդ դեպքում:
Վերջին մեկնաբանություններ