Tag: ելակետային

Ելակետային տվյալը նվազել է

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

Ներկայացված ելակետային տվյալները նվազել են

Angela.

Կազմակերպությունը, որը արտոնագրային վճար վճարող է 01.08.2014թ.-ից, ելակետային տվյալ է ներկայացրել 3 աշխատատեղ: Սեպտեմբերին ելակետային տվյալը իրավունք ունի նվազեցնելու 3-ից 2 աշխատատեղ: Արտոնագրային վճարի մասին ՀՀ օրենքի 8 հավելված 8 կետով ասվում է. “Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել”: Այսինքն, արդեն ներկայացված տվյալներին է վերաբերում այս կետը, թե՞ ընդհանրապես սկզբի ներկայացված տվյալը նվազեցման ենթակա չէ:
Նախապես շնորհակալություն:

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման.

Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

Կարդալ ավելին “Ավելացվել են փաստաթղթեր”

Ավտոտրանսպորտային գործունեության հետ կապված

Robert.

Եթե մարտի վերջին լրացել է ավտոտրանսպորտային ելակետայինի ժամկետը, ու եթե չեն ցանկանում ապրիլին շարունակել, իմաստ ունի՞ արդյոք դադարեցում հանձնելու:

Ելակետային տվյալների ներկայացման հետ կապված

Ռոբերտ.

Բարև Ձեզ: Ավտոտրանսպորտային ոլորտի ելակետային հանձնելով հարկային տեսչություն` ես կարո՞ղ եմ ելակետային տվյալներում նշել առանձին օրերով գործունեություն, այլ ոչ ամսով:
Օրինակ` մարտի 5 – ից մինչև 10 – ը:
Կանխավ շնորհակալություն:

Ավտոլվացման կետ

Արմինե.

Հարգելի գործընկերներ, ես կցանկանաի իմանալ, թե Ա/Ձ-ն, որը ավտոլվացվան գործունեություն է ծավալում, ինչ հարկատեսակով պետք է աշխատի: Եվ եթե հաստատագրված վճարով աշխատող գործունեություն է, ապա ելակետային տվյալները որո՞նք են: Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
  • Հայտարարություն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ
  • Տեղեկություններ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզ. ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Ստաժի մասին, ձև 5
  • Ստաժի մասին, ձև 5-3