Tag: դրամարկղ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ԱՁ-ն պետք է վարի դրամարկղային գիրք

Արմինե. Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է վարվի դրամարկղային գիրք, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա: Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը՝ Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղում դրամային մնացորդ չլինելու դեպքում

Արմեն. Դրամարկղում դրամային մնացորդ չլինելու դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված, և եթե կա այդպիսի օրենք, խնդրում եմ նշել աղբյուրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագրի կնքումը

Լևոն. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության տնօրենը իր անձնական միջոցներից (ՍՊԸ) կազմակերպության դրամարկղ մուտքագրում է գումար, ապա պարտադի՞ր է կազմակերպության և տնօրենի միջև փոխառությանը պայմանագրի կնքումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը

225 Վարդան. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով: Հարգանքով` Վարդան vxanumyan շնիկ mail.ru
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203 Լիպարիտ. Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528: Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը: Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին: Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի` Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները 1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գումարը դրամարկղ մուտքագրել

Գոգա. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, արդյո՞ք պետք է այդ գումարը դրամարկղ մուտքագրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Arsine. Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա 1. արդյո՞ք նման բան թույլատրվում է 2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511 3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281 Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

203 Հարութ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա

Աննա. ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը վարձակալությամբ տրված տարածքների դիմաց վճարը մուտքագրում է դրամարկղ, արդյո՞ք այս դեպքում ՀԴՄ-ի կարիք կա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ. Խնդրում եմ պատասխանեք: 1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է: 2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily. Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ

Արթուր. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թղթակցող ի՞նչ հաշիվ գրել

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք` ՍՊԸ հաշվարկային հաշիվը գտնվում է արգելանքի տակ, կատարել եմ մեկ այլ բանկից եկամտային հարկի վճարում, ստացել եմ անդորրագիր: Դրամարկղի ելքի օրդերում թղթակցող ի՞նչ հաշիվ գրեմ: Շնորհակալություն: