Tag: դրամարկղային գիրք

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարի երեկո բոլորին: ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111: Կանխավ շնորհակալ եմ...............
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կալանք դրամարկղային գրքի վրա

Hasmik. Հարգելի կոլեգաներ ասացեք խնդրեմ, եթե հարկայիը կազմակերպություն դրամարկղային գրքի վրա կալանք է դրել, կազմակերպությունը որքա՞ն ժամանակ անց կարող է իր այլ կարիքների համար ելքեր կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Գայանե. Ողջույն բոլորին: Ես կուզեի իմանալ, որ եթե դրամարկղի գրքում գրանցելու ժամանակ ասենք, թե 3 ամիս ոչ մի գործարք չի եղել և գրանցելու ոչինչ չկա այդ դեպքում ինչպե՞ս վավել:Եվ եթե արտադրություն ծավալող ընկերությունը ինչ-ինչ պատճառներով անորոշ ժամկետով դադարեցնում է գործունեությունը, այդ դեպքում դրամարկղի գրքում ինչպե՞ս այն նշել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հայտ դրամարկղային գիրք ստանալու համար

Գայանե. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 2 ՀՈԱԿ-ների հաշվապահ եմ, ՀՈԱԿ-ներից մեկի դրամարկղային գիրք ստանալու համար հայտը փետրվար ամսվա փոխարեն տնօրենը տվել է հունիս ամսին, խնդրում եմ պատասխանեք,թե ինչ տուգանք է նախատեսված դրա համար, և ով է ենթարկվելու պատասխանատվության` ես, թե տնօրենը:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ տարեկան շրջանառություն

Արփինե. Բոլորին ողջույն: Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար: Դրանք ինձ շատ են օգնում: Խնդրում եմ պատասխանեք ևս 2 հարցի` 1 դրամարկղի գիրքը քանի օրը մեկ է պետք փակել; 2 որքան պետք է կազմի ՓՄՁ տարեկան շրջանառությունը ԱԱՀ -ի դաշտում գործելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի վերաբերյալ

Սարգիս. Բարև ձեզ, Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի? Անչափ շնորհակալ եմ... Հաջողություն բոլորին...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր օրենքն է խախտված

Արմեն. Հարգելիներ մի հարց.....Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում...դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով

Մելինե. Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Նարինե. Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ ասեք ինձ արդյոք Ա/Ձ- ն անպայման պետք է ունենա Դրամարկղային Գիրք, այն դեպքում երբ աշխատում է բանկային փոխանցումներով: Կանխավ շատ շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Հռիփսիմե. Հարգելի հաշվապահներ եթե դրամարկղի գիրքը հարկայինից ստացել են ամսի 15-ին, բայց մինչ ստանալը կազմակերպության բանկային հաշվից ամսի 8-ին գումար է ելք եղել ծախսեր կատարելու նպատակով, ամսի 8-ին կատարած գործարքները որ ամսաթվով պետք է գրանցել դրամարկղի գրքում???:Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն

Հասմիկ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի բավականին խոշոր գումար տրված որպես փոխառություն, իրավունք ունեմ արդյոք տվյալ փոխառությունը և տոկոսները ցույց տամ վճարված դրամարկղային գրքում (խոսքը գնում է 300 մլն. գումարի մասին): Եթե ոչ ապա որ օրենքի որ հոդվածով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ. Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Gohar. Բարև բոլորին.Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.2008 թ ՍՊԸ կանխիկ դրամով ,որը արժե 2500000 դրամ,Վրաստանից մեքենա է ձեռք բերել և բոլոր հարկերը վճարել է:Դրամարկղային գրքում մեկ ելքի օրդերով դուրս է գրվել;Արդյոք սխալ է թե ճիշտ:Մեքենայի առք ու վաճառքի բոլոր թղթերը կցված են գործին
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար հայտ

Դիանա. Հարգելիներս, խնդրում եմ հուշեք (հնարավորության դեպքում հղումը), որտեղից գտնեմ "դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար" ՀԱՅՏի ձևը Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով,դրամարկղի գիրքը հարկային կողմից հաստատման ուղարկելուց առաջ պետք է արդյոք գրքի վերջում գրել էջերի քանակը,գործատուի ստորագրությունն ու կնիքը դնել Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Վահագ. Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր) Նախապես շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա. Ողջույն հարգելի կոլեգաներ Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին` 1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք: 2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո: ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում: Նախապես շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե. Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված: Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին: Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին :)