
Դրամարկղային գիրքն ուշ է լրացվել
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերության դրամարկղում 04.03.2025 թվականին 350 000 դրամի գումար է մուտքագրվել, բայց էլեկտրոնային դրամարկղում այն լրացվել է 17.03.2025 թվականին։ Օրենքով պետք է էլեկտրոնային դրամարկղում լրացվեր 5 աշխատանքային օրվա ընթացում։ Կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս խախտման համար։

Էլեկտրոնային դրամարկղային գիրքը չի գրանցվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե դրամարկղի գիրքը ունեցել է մնացորդ, բայց չի գրանցվել էլեկտրոնային 2024թ-ի հունվարից, չեն էլ կատարվել կանխիկ գործարքներ։ Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում 2025թ-ին գրանցելուց։ ՀՕ 418 հոդվածի համաձայն "3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 20 հազար դրամի չափով:" Արդյո՞ք դա համարվում է գրանցման կարգի խախտում։ Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞ր ամսաթվով լրացնել դրամարկղային գիրքը
Արտյոմ․
Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցը հետևյալն է. տնօրենը առանց տեղյակ պահելու բանկային հաշվից մեծ գումար է կանխիկացրել դեկտեմբերին և այդ մասին տեղեկացրել է հաշվապահին հունվար ամսին՝ ներկայացնելով բանկի քաղվածքը: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնել էլ. դրամարկղային գիրքը, ո՞ր ամսաթվով: Հասկանում եմ, որ խախտվել են բոլոր հնարավոր ժամկետները և սահմանափակումները: Կանխավ շնորհակալ եմ:

Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էլեկտրոնային դրամարկղային գրքի հետ կապված․ հունվարից ՍՊԸ-ն ունեցել է ՀԴՄ-ով գործարքներ, ունի գրանցված էլեկտրոնային դրամարկղային գիրք, սակայն չեն կատարվել որևէ գրանցումներ, այդյո՞ք դա խախտում չէ, և ինչպե՞ս կարող եմ ուղղել և ինչպե՞ս կատարեմ հետագա գրանցումները։ Եվ ես նաև նայել եմ դրամակղային գրքի ամիսը և սեղմել որոնել կոճակը, եթե ոչինչ չկա, դա նշանակու՞մ է, որ ոչ մի գրանցում նախկինում չի եղել։ Շնորհակալություն։

Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք գումարը պետք է գրանցել դրամարկղային գրքում
Ռոզա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ցանկանում է հաշվարկային հաշվից գումար փոխանցել իր անձնական քարտին, արդյո՞ք դա դիտվում է որպես կանխիկացում և պետք է գրանցվի էլ. դրամարկղի գրքում:

Դրամարկղային գիրքը սխալ է լրացվել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։

Վարկ արտարժույթով
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։

Կանխիկ գումարի ելքագրում
Վահագն․
Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։

Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտքագրել հաշվին
Մարինե․
Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։

Էլեկտրոնային դրամարկղային գրքում ամսվա փակում
Ալլա․
Ողջույն, հարգելիներս։ Երեկ դրամարկղի գիրքը չեմ փակել, այսօր արդեն չկա փակել ամիսը հրահանգը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ, կամ անեի որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Մարիամ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացնել ինձ․ էլեկտրոնային դրամարկղային գրքերի մասով, ընդունենք հունվարի համար, ե՞րբ է վերջնաժամկետը լրացնելու, և ի՞նչ ժամանակաշրջանի համար կարող ենք խմբագրել։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի սկզբնական մնացորդ
Անահիտ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Եթե ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, նախորդ տարում չի ունեցել դրամարկղի գիրք (որն իմ իմանալով պարտադիր է բոլոր ՍՊԸ-ների համար), նաև ունեցել է կանխիկ գործարքներ (ֆիրմայի հաշվից գումար է փոխանցվել ֆիրմայի քարտային հաշվեհամարին, քարտից արվել է կանխիկացում, սակայն քաղվածքի մեջ արտացոլվում է փոխանցում հաշվին), որը հետևաբար չի գրանցվել գրքում, հիմա էլեկտրոնային գիրք լրացնելուց ինչպե՞ս ճիշտ լրացնել սկզբնական մնացորդը։ Նշեմ նաև, որ 2024 թվականին ևս ունեցել է հաշվեհամարից քարտին փոխանցում, սակայն էլեկտրոնային գիրք դեռ գրանցված չի եղել։ Ի՞նչ տուգանք է հասնում ֆիրմային։ Ինչպե՞ս կարելի է խելամիտ լուծում տալ տվյալ խնդրին։

Օրդերի համար էլեկտրոնային դրամարկղային գրքում
Արտյոմ․
Բարև Ձեզ։ Ո՞վ կասի՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի մեջ ամենավերևի աջ կողմում «Օրդերի համար» տողը ինչի՞ համար է նախատեսված։ Այդտեղ ինչ-որ բան գրվելու՞ է։ Շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ