Tag: դուրսգրում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կա՞ն արդյոք հատուկ բլանկներ, որոնցով հնարավոր է ապրանքը դուրս գրել

Ամալյա. Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. "Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս"։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna. Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․ Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունում իրականացվել է գույքագրում

Վարդան. Բարև ձեզ: Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել... փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է: Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար

Գոհարիկ. Ի՞նչ հիմնավորող փաստաթղթեր են անհրաժեշտ անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել: 1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ: 2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը: 3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Էլեոնորա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Վարդուհի. Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել: Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թվականը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ. Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խոտան ապրանքների դուրսգրման հետ կապված

Առնո. Հարգելի հաշվապահներ, խանութում ունենք ապրանքներ, որոնք խոտան են, հետ վերադարձ չենք կարող անել, ինչպե՞ս դուրս գրենք: Շնորհակալություն: