
Որոշել անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը
Գոռ․
2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ
Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սեդա.
Բարև Ձեզ: Ի՞նչ ձևակերպում տալ ժամկետանց կրեդիտորական պարտքը դուրս գրելիս:

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Արամ․
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ "ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ"։
Սույն որոշմամբ սահմանվում է, որ "այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս":
Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։
Նախապես շնորհակալություն։

Անհուսալի դեբիտորական պարտք
Սեդա.
Բարև Ձեզ: Մեր ընկերությանը մի ընկերություն պարտք է, սակայն այդ ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ինչպե՞ս դուրս գրեմ այդ պարտքը: Ասեմ, որ պահուստային ֆոնդ չեմ ստեղծել:

ՀՄ դուրսգրում
Սեդա.
Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները:
1. Անհատույց ստացվել է ներդումային գույք:
2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝
Ա) սկզբնական արժեքով,
Բ) կուտակված մաշվածությունը:
3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:

Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիա
Կարինե.
Օգնեք հաշվարկել ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան օգտակար ծառայության բոլոր տարիների համար, ձևակերպել ակտիվի դուրսգրման, մուտքագրման, ամորտիզացիայի գործառնությունները: Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից, օգտակար ծառայությունը՝ 10տարի, ամորտիզացիան հաշվարկվել է գծային եղանակով, օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից:

Գույքագրում
Աննա.
Խնդրում եմ օգնեք ճիշտ գույքագրում անցկացնել: Ունենք հիմնական միջոցներ, որոնք ենթակա են դուրս գրման, օգտագործման համար ոչ պիտանի են: Ունենք մասնագիտական ակտ և եզրակացություն: Ինչպե՞ս կատարեմ խոտանում?

Ապրանքների դուրսգրում
Մարիա.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ՀՈԱԿ-ը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ապրանքներ, որոնք պիտանի են հետագա օգտագործմանը, այդ ապրանքները ուզում ենք հանձնել մեկ այլ ՀՈԱԿ-ի, որը դրամական ունի։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ ենք դուրսգրել, եթե այո, կամ ոչ, ի՞նչ տարբերակ կառաջարկեն, ի՞նչ փաստաթղթեր են պետք որպես հիմք։
Շնորհակալություն:

ՀՄ դուրսգրում
Հայկ․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ հիմնական միջոցների դուրսգրման հրաման տալու համար ի՞նչ օրենք կամ իրավական փաստաթուղթ է հիմք համարվում: Շնորհակալություն։

Պահեստում եղած ապրանքը դուրս է գրվել
Մեգի.
Պահեստում եղած ապրանքը դուրս է գրվել փչացած, ինչպե՞ս անեմ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անսարք հիմնական միջոցները դուրս գրելու համար
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել:
Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Կիմա.
1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում:
2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում:
3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում:
4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:

ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ
Արեգ.
Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Խնդրում եմ օգնել ձևակերպել:
1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս:
2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Syuzanna.
Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել
Մանե.
Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. "եկամուտը կիսվենք"։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ