Tag: դիմում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային վճար չպահելու վերաբերյալ դիմում

Քնարիկ. Բարև ձեզ: Կուտակային վճարից ազատվելու համար պետք է գործատուին դիմում տալ, ըստ որի կուտակային վճարի պահումներ չեն կատարվի: Խնդրում եմ ասեք` այդ դիմումները մնու՞մ է գործատուի մոտ, թե՞ ուղարկվում է համապատասխան մարմինների:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

219 Աննա. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դիմում

Սեդա Մանուկյան. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը, եթե կարելի է, ինձ հուշեք` դիմումի ձևը որտեղի՞ց կարող եմ վերցնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն

Արմինե. Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նամակի ձև` հաշվետվությունը չեղյալ համարելու համար

Սիրանուշ. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ տրամադրել հարկային ուղարկվող նամակի օրինակ, որով պետք է չեղյալ համարվի հաշվետվությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Գայանե. 2009թ. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու խնդրանքով դիմում ենք գրել. աշխատակցի հավաստմամբ միայն դիմում գրելը բավարա՞ր էր: Սա հատված է օրենսգրքից. Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա, բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: Այժմ պահանջում են հարկ վճարել դիմում գրելուց հետո ընկած ժամանակահատվածի համար: Խնդրում եմ ասեք, թե երբվանից է արդյոք որոշում կայացվել, որ վկայականն անպայման պետք է հանձնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատվելու դիմում

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա. Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

em. Նախորդ տարի եղել ենք ԱԱՀ վճարող, այս տարի դիմումը չենք ներկայացրել, բաց ենք թողել էլ. հաշվետվությունների հետ կապված: Սակայն արդեն տվել ենք հաշիվ-ապրանքագիր 1-ին եռ. համար և ԱԱՀ-ի հաշվետվություն, վճարվել է նվազագույն շահութահարկը, կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում: Ինչպե՞ս վերականգնել սխալը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ուսանող է և աշխատանքից բացակայելու դիմում է գրել

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ուսանող է և դիպլոմային աշխատանքի պաշտպանության համար դիմում է գրել, որպեսզի բացակայի աշխատանքից` համաձայն աշխատանքային օրենսգրքի հոդված 174-ի կետ 4: Տվյալ դեպքում ինչպե՞ս են կատարում վճարումը:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող

Արթուր. Բարև ձեզ: ՍՊԸ 58.35մլն շրջանառությունը չի գերազանցել և 2013թ-ից համարվում է 3,5% շրջանառության հարկ վճարող: 1) Ես կարո՞ղ եմ ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու համար, թե՞ ոչ: Օրինակ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ եռ. ես կարո՞ղ եմ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող դառնալու համար: 2) Հունվար ամսում ես հասույթ չեմ ունեցել, իսկ ծախս ունեցել եմ 300.000, իմ շրջանառության հարկը ինչքա՞ն է կազմելու 3) Այս դեպքում հաշիվ դուրս գրելու ժամանակ ես պետք է հին սովորական հաշիվ-ապրանքագիր դուրս գրեմ, թե՞ հատուկ ձև կա Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներկայացրել է դիմում ԱԱՀ վճարող համարվելու համար

Աննա. Անհատ ձեռնարկատերը 2013թ. հունվարի 14-ին հարկային տեսչություն է ներկայացրել դիմում ԱԱՀ վճարող համարվելու մասին` հիմք ընդունելով իր նախորդ տարվա իրացումից հասույթը (որը նրա հաշվարկով անցել է 58.35 մլն դրամը): Սակայն հաջորդ օրը ներկայանում է հարկային և հայտնում, որ սխալմամբ է ներկայացրել դիմումը, շրջանառությունը պակաս է 58.35 մլն դրամից: Հնարավո՞ր է չեղյալ համարել այդ դիմումը, եթե նա բացի դիմում ներկայացնելուց ներկայացրել էր նաև հարկային հաշիվներ ստանալու մասին հայտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ազատելու աշխատողին

Մհեր. Բարև Ձեզ, ես կխնդրեմ ինձ օգնեք մի հարցով: Ես դիմում եմ գրել դեկտեմբերի 6-ին, որ ինձ ազատեն դեկտեմբերի 12-ին: Ինձ չեն ազատել 12-ին և ասել են` նորից դիմում գրեմ, որպեսզի կարողանան ազատել: Ես դեկտեմբերի 14-ին նորից դիմում գրեցի, որպեսզի ինձ դեկտեմբերի 24-ին ազատեն: Բայց դեկտեմբերի 17-ին դիմումս հետ վերցրեցի: Ինձ իրավունք ունե՞ն ազատելու, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ցանկանում է օգտվել արձակուրդի իրավունքից

Բաբկեն. Ողջույն: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` եթե աշխատողը աշխատանքից ազատման դիմումի հետ գրում է նաև արձակուրդի դիմում, այդ դեպքում գործատուն իրավունք ունի՞ մերժել արձակուրդը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Աստղիկ. Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն: