Tag: դասակարգիչ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն. Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է. 1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։ 3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․ Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեության հետ կապված դասակարգիչ

Lusi. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չէիք նշի՞ S96.02.0 /վարսավիրական գործունեության/ դասակարգիչը ինչո՞վ է փոխարինվել: Անցած տարվա հաշվետվության ուղղում պետք է արվի, թույլ չի տալիս համակարգը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Գևորգ. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Լիանա․ Բարև ձեզ։ "Լվա ինքդ" օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 - Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դասակարգչի լրացման հետ կապված

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. "Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի"։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Նարինե. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասակարգչի դիրքը որոշելու համար

Արմեն․ Բարև ձեզ։ Ա/Ձ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դասահարգիչը ո՞վ է որոշում, ու՞մ պետք է դիմել, եթե չեն կողմնորոշվում՝ որ դիրքում է գործունեությունը։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմինե․ Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա դասակարգիչը տպելու պահանջի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զբաղմունքների դասակարգչի կոդի վերաբերյալ

Լիա. Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն: