Tag: դադարեցում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Բարև բոլորին: Ինձ ո՞վ կարող է ասել՝ կազմակերպությունը հուլիսին գրանցվել է ու չի մոտեցել հաշվապահություն, ոչ էլ գործ է արել, անցել է ԱԱՀ։ Հիմա պետք է ես զրոյականներ ուղարկե՞մ ու դադար տամ, հունվարից նորի՞ց բացեմ, որ միկրո կարողնամ հայտ տամ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ դադարեցում

Լիանա.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն պետք է դադար տա։ Աշխատող չունի, շրջանառությունը 0 է։ Զրոյական հաշվետվեւթյուններից բացի հարկային պարտավորություններ կա՞ն՝ սոց. 5000, եկ․ 5000 և դրոշմանիշային։ Հարկատեսակը կա՞պ ունի։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ ժամանակավոր դադարեցում

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացել եմ 2022-ի սեպտեմբերի 30-ին և գործունեությունը դրսի հետ է՝ ՏՏ ոլորտ։ Այս ամիս աշխատավարձը հաշվին կնստի և եռամսյակային շրջհարկ հունվարին կտամ։ Կարո՞ղ եմ նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ Եվ եթե այդպես անեմ, 2023-ին մինչև ապրիլ 240 և 244 ձևերը միայն հոկտեմբեր ամսվա համար կլինի տա՞մ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առկա է ապրանքային մնացորդ

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Դեղատունը գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, դեղերի մեծ մասը վաճառել է այլ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողի, որի համար գրվել է հաշվարկային փաստաթուղթ, բայց կա նաև մոտ 20 մլն-ի ապրանքային մնացորդ։ Ի՞նչ խնդիր կա, եթե ապրանքը ուղղակի մնա և ոչինչ չարվի, կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեության դադարեցում

Սերյոժա. Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։ 1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։ 2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում

Լիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեության դադարեցում

Լուսինե. Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության վերսկսում

Աննա․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել սկզբնական շրջանում, առաջին անգամ եմ ԱԱՀ-ով աշխատում։ ԱՁ բացվել է մոտ 8 տարի առաջ որպես հագուստ վաճառող, բայց բացվել էր զուտ վարկ վերցնի, երբեք գործունեությամբ չի զբաղվել, ներկայացրել էր որպես շրջհարկով կազմակերպություն, մեկ տարի հետո վարչական է վճարել, հիմա դարձել է ԱԱՀ վճարող։ 01.08.2022-ից սկսում է այլ գործունեությամբ աշխատել, պե՞տք է հարկային հայտ ներկայացնել, որ գործունեություն է սկսվում, թե միայն ՀԴՄ միացնելով արդեն պարզ էր, և մի հարց էլ՝ ԱՁ-ի մոտ հնարավո՞ր է հաստիք զբաղեցնել, թե՞ ոչ։ Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՜ ՀԴՄ-ով, և՜ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՜ ՀԴՄ վաճառքից, և՜ հֆ-ի՞ց։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության վերսկսում

Հասմիկ․ Բարի օր, հարգելի կոլեգաներ։ 2022թ․ մայիսի 1-ից ժամանակավոր դադարի 207 ձև եմ ուղարկել: Աշխատակիցները ազատվել են: Հիմա 01 օգոստոսից սկսում ենք աշխատել: Ուղարկել եմ 207 ձև և աշխատակիցներին ընդունել եմ աշխատանքի: Հարցս հետևյալ է․ 201 ձև նորից ուղարկվու՞մ է:
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Գոհար. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտք

Սյուզաննա․ Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման հետ կապված

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի ստացում դադարեցման դեպքում

Վարդուհի․ Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ ԱՁ-ն եթե անորոշ ժամկետով կասեցնում կամ լուծարվում է, և այդ ընթացքում 3 տ երեխայի խնամքի արձակուրդում աշխատակից է ունենում, ի՞նչ պետք է անի, ծանուցի աշխատակցին դադարի մասին, եթե վերականգնի գործունեությունը, կարո՞ղ է աշխատակիցը նորից ստանալ խնամքի գումարը։
document on top of stationery
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Գերծունեության վերսկսման հայտ

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։