
Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված
Զեփյուռ.
Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից
Սարգիս.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ
Գայանե.
Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գրանցման հայտը լրացնելիս նշել ենք ժամկետը` սկիզբը՝ տող 24, 01.02.2013թ., վերջը` տող 25, 30.03.2013թ.: Ապրիլ ամսին որևէ այլ տեղեկություն, գրանցման հայտ ներկայացնելու՞ ենք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է գրանցման հայտ ներկայացնել անձնագրի փոփոխության դեպքում
Ալլա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե կազմակերպության աշխատակիցը փոխում է անձնագիրը, արդյո՞ք պետք է ներկայացնել նոր փոփոխված անհատական հաշիվների գրանցման հայտ: Կանխավ շնորհակալ եմ:

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ
Վահե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի "աշխատողներ" ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:

Ե՞րբ պետք է հանձնել գրանցման հայտը
Աշոտ.
Խնդրում եմ ասեք` եթե աշխատողին ընդունել եմ մարտի 28-ին, ապա ե՞րբ պետք է էլեկտրոնային հաշվետվությամբ նրա տվյալները ուղարկեմ:

Գրանցման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվը սխալ է լրացվել
Ազատ.
Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:

Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետներ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, մինչև ե՞րբ են հետաձգել հունվար ամսվա համար գրանցման հայտերի և եկամտային հարկի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետները:

Գրանցման հայտի ճշգրտում
Հելեն.
Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:

Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ
Հարություն.
Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է:

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել
Ռոման.
Բարև Ձեզ, կոլեգաներ:
Համաձայն "Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին" ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար (խոսքը գնում է աշխատողների գրանցման հայտերի մասին):
Իսկ աշխատանքից ազատվելիս անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել:
Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:
Վերջին մեկնաբանություններ