Tag: գրանցման հայտ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել գրանցման հայտը

Արփինե. Բարև ձեզ: Կօգնե՞ք՝ հասկանամ՝ եթե աշխատողը, հանգամանքներից ելնելով, որոշում է իր հաշվին արձակուրդ գնալ, ես քանի՞ օրյա ժամկետում կարող եմ չվճարվող արձակուրդի հայտ տալ։ Օրենքում նշվում է չվճարվող արձակուրդ և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, բայց օր չի նշվում, իմ հասկանալով՝ երեք օրվա ընթացքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը լրացնելու վերաբերյալ

Անուշ. Օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար (ՌԴ քաղաքացի, ով աշխատելու է հեռահար), խնդրում եմ, ինձ հուշեք՝ աշխատանքի ընդունման հայտն ինչպես լրացնել, ավելի կոնկրետ՝ սոց. քարտի համարի դաշտում ի՞նչ գրել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ժամկետ է սահմանված գրանցման հայտ ներկայացնելու համար

Վահագն. Օտարերկրյա քաղաքացու համար ի՞նչ ժամկետ է սահմանված աշխատանքի ընդունելու դեպքում գրանցման հայտ ներկայացնելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը լրացնելու վերաբերյալ

Լիանա Գալոյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ազատման հայտ ուղարկեմ, տվյալ աշխատողի համար գրանցման հայտ եմ ուղարկել, որտեղ նշել եմ 1 տարի, բայց տարին չլրացած ազատվում է։ Արդյո՞ք սխալ է բոլորին ի սկզբանե 1 տարով գրանցել։ Հետագայում աշխատող ընդունելիս ո՞ր ժամանակահատվածն է ճիշտ լրացնել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել գրանցման հայտ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատողը վերցնում է 5 օր չվճարվող արձակուրդ, ապա ՊԵԿ հայտ ուղարկվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կկիրառվի վարչական տուգանք

Լիլիթ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը ուշ է ներկայացվել

Լիլիթ․ Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Մարիամ. Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով: Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝ 1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի: 2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ: 3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին: 4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար

Անուշ. Բարև ձեզ: Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Վերգինե․ Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը չի ներկայացվել

Ռուզան. Ողջույն: ՍՊԸ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ազատման հայտի վերաբերյալ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Տնօրենս հրամանագրքով աշխատողին ազատել է ամսի 4-ին, այդ օրը նա չի աշխատել: Ազատման հայտում ամսի քանի՞սն է նշվում աշխատանքային հարաբերությունների ավարտ, եթե նշվում է 4-ը, աշխատողը վճարվու՞մ է այդ օրվա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին

Լևոն. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Խախտվել է գրանցման հայտ ներկայացնելու 3-օրյա ժամկետը

Մարինե. Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը դեռ գրանցված է որպես աշխատող

Էմիլյա. Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել, բայց դիմում եմ ներկայացրել, որ հունիսի 1-ից դուրս գամ, բայց ազատվել եմ ամսի 15-ից: Հիմա ուզում եմ աշխատել, բայց իմ անվան տակ ցույց է տալիս, որ գրանցված աշխատող եմ, իսկ նոր աշխատատեղից չեն կարող գրանցել դրա պատճառով: Իրենք էլ ասում են, թե ազատել են, բայց 3 ամիս հետո նոր կմաքրվի իմ անունից: Կօգնե՞ք ինձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Նոր բացված ՍՊԸ է, ուզում ենք աշխատող ընդունել, բայց աշխատողը ազգությամբ վրացի է, ու գործունեություն պետք է ծավալի ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ տարածքից դուրս: Ճի՞շտ է՝ կնքվի ծառայության մատուցման պայմանագիր, թե՞ աշխատանքային: Եվ եթե այստեղ չի գործունեություն իրականացնում, առանց սոց. քարտի ու կացության քարտի կարո՞ղ ենք հայտ ուղարկել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հայտի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Ես աշխատողի ազատման հայտը ուղարկել եմ հենց ազատման օրը՝ 02.05.2019թ.: Ամեն ինչ ճիշտ է գրված, բայց հունիս ամսվա ցուցակի մեջ այդ աշխատողի անունը կա: Ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ, մի ուղղություն ցույց տվեք: Շնորհակալություն: