Tag: գյուղատնտեսական

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:

Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

Գյուղատնտեսական արտադրանքի ոլորտ

Hermine.

Փնտրում եմ հաշվապահի, ով ունի փորձ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո.

ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:

Հողի հարկի վերաբերյալ

Ռուզաննա.

Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Karine.

Ա/Ձ -ն զբաղվելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով, խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկ պետք է վճարի: Մթերքը ձեռք է բերվելու շուկայից: Գյուղատնտեսական մթերքը հարկվու՞մ է 10 % եկամտահարկով: Շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:

Գյուղմթերքների մեծածախ առևտուր

Gorge.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել:
Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը: Ընդհանրապես ՀԴՄ վրա տպված գումարի ո՞ր մասն է (քանի տոկոսը) վճարվում որպես հարկ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Ժաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա.

Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի: