Tag: գիշերավարձի ծախսեր

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Լիլու.

Խնդրում եմ, եթե կարող եք, ասեք օրապահիկի և գիշերավարձի ծախսերի չափը Հայաստանի բոլոր տարածքներում:

Գործուղում Հունգարիա

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
կազմակերպության աշխատակիցը 2 օրով մեկնում է գործուղման Հունգարիա:
Հրավիրող կողմն հոգում է ճանապարհածախսն և գիշերավարձը: Այդ օրերի համար կա նաև սուրճի ընդմիջում և ճաշ: Մեր կազմակերպությունը վճարելու՞ է արդյոք 2 օրվա օրապահիկ` 2*95-190 դոլար, և գործուղվողը ներկայացնելու՞ է արդյոք օրապահիկի համար հիմնավորող փաստաթուղթ: Ըստ ինձ մենք պետք է վճարենք օրապահիկ, և հիմնավորող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում

Արթուր.

Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:

Ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված

Աննա Ա.

Հարգելի գործընկերներ,
համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի.
հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:
Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի հաշվարկը բյուջետային հիմնարկում

Կարինե.

Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:

Գործուղման ծախսերի հիմնավորում

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:

Գործուղման ծախսեր

Արմինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Եթե տնօրենիս 2 օրով գործուղեմ Մարալիկից Երևան, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ գործուղման ծախսերը: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….

Գործուղման ծախսի հաշվարկ

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես հաշվարկել գործուղման ծախս Նոյեմբերյան-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե.

Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..

Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:

ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

– Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;

– հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե.

Բարև Ձեզ,

Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:

Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:

Կանխավ շնորհակալ եմ:

Գիշերավարձի ծախսեր

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:

Գործուղման ծախսեր

Hripsime.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Արմեն.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….