Tag: գանձապահ

.Գտնել աշխատանք

Էքստերիեր Գրուպ

Ընկերություն` Էքստերիեր Գրուպ Հեռախոս` 060668888 Էլ. փոստ` hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ` Գանձապահ-օպերատոր Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները. 1.Կանխիկ դրամական մուտքերի և ելքերի կառավարում, 2.Դրամարկղի շարժի և դրամական հոսքերի հաշվետվության կազմում, 3.Դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, 4. Նմանատիպ այլ հանձնարարությունների կատարում: Պահանջվող որակավորումները. 1. Բարձրագույն կրթություն, 2. Համակարգչային հմտություններ` մասնավորապես 1C ծրագրի 8.3 տարբերակի, excel-ի լավ իմացություն, 3. Գանձապահի աշխատանքային փորձ, 4. Պատասխանատվության բարձր զգացում: Աշխատավարձ` 150 000
.Գտնել աշխատանք

ՎԻՇԿԱ ՍՊԸ

Ընկերություն` ՎԻՇԿԱ ՍՊԸ Հասցե` ք. Երևան, Արտաշիսյան 77 Հեռախոս` 010465976 Էլ. փոստ` seyran շնիկ vishka.am Թափուր աշխատատեղ` հաշվետար, գանձապահ Աշխատանքի նկարագրություն` շինանյութի խանութում հաշվետարի- գանձապահի աշխատանք Աշխատավարձ` 100 000 դրամ Այլ նշումներ` ՀԾ 7 , e-invoicing համակարգերի իմացություն, աշխատաժամանակը ամսական 15 օր / երկու օրը մեկ/
.Գտնել աշխատանք

ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն Հասցե` Կորյուն 19ա, գր. 38 Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45 Էլ. փոստ` info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ` Հաշվետար - գանձապահ Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` Ինժեներական համակարգերի մատակարարում, նախագծում, մոնտաժում: Ջեռուցման, օդափոխության համակարգերի ներմուծում: Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, ակտերի կազմում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, համակագչային գիտելիքներ՝ MS Office, 1C կամ ՀԾ (Arm-software) ծրագրի լավ իմացուցյուն, գանձապահի փորձ առնվազն 1 տարի: Տարիք` 22 - 35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.30 - 18.30 Աշխատավարձ ` 130.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ներկայացնել ռեզյումե լուսանկարով: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45: Աշխատավարձ` 130 000
.Գտնել աշխատանք

Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61 Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077 Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ` Հաշվետար-գանձապահ Աշխատանքի նկարագրություն: կահույքի աքսեսուրների խանութում պահանջվում է 20-35տ. բարձրագույն կրթությամբ հաշվետար-գանձապահ: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: : Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1087 Աշխատավարձ` 120 000
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Armina. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ. հասցեն` armine.petrosyan14 շնիկ gmail.com
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի և գանձապահի պարտականություններ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Պետ. ռեգիստրով ՍՊԸ -ի տնօրենն է ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ունի 1 աշխատող՝ գրանցված որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է կատարում հաշվապահի և գանձապահի պարտականությունները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենը կարող է կատարել գանձապահի պարտականությունները

Arsine. ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա

Լիլիթ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանք

Համլետ. Բարև ձեզ: Հարգելի՛ մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանքում (մասնավորապես գանձապահի պարագայում) "զուտ աշխատավարձ" - ի մեջ արդյո՞ք մտնում է վնասակարության համար հավելավճարը: Կանխավ շնոհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235 Վահագ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց: Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը: Մեջբերեմ 1698-ն որոշումից` "ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը": Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի պարտականություններ

Լևոն. Հարգելի հաշվապահներ, Կազմակերպությունը (սպը), որն ունի ընդամենը մեկ աշխատակից (տնօրեն) հաշվապահական հաշվառում իրականացնելու համար պայմանագիր էր կնքել այլ կազմակերպության հետ: Ներկայումս այդ պայմանագիրը լուծարվել է, և այժմ կազմակերպության հաշվապահությունը իրականացնում է տնօրենը: Հարցս հետևյալն է. 1. Արդյո՞ք պարտադիր է տնօրենի աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարել առ այն, որ տնօրենը հանդիսանում է նաև հաշվապահ ու գանձապահ, հետևաբար նաև պե՞տք է ուղարկել նոր գրանցման հայտ, որտեղ պետք է նշվի տնօրենի նոր պաշտոնները, թե՞ առանց համապատասխան փաստաթղթավորման տնօրենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները: 2. Եվ եթե պարտադիր է, խնդրում եմ նշեք այն իրավական ակտի համապատասխան կետը, որով դա կարգավորվում է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները

Լևոն. Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Արմինե. ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու մասին է հարցս: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին, շատ հրատապ է: Եթե կազմակերպության գանձապահը առանց նախապես զգուշացնելու չի ներկայացել աշխատանքի 12 օր, ինչը մեր կազմակրեպությունում համարվում է կարգապահական կանոնների խախտում, կարո՞ղ եմ նրան այդ հիմքով ազատել աշխատանքից, ըստ ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետի, որտեղ ասվում է մեջբերում եմ` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, ընդ որում ըստ 123-րդ հոդվածի այս դեպքում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը: Եվ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, 13-րդ օրը ներկայացել է աշխատանքի և հաջորդ օրը բերել է անաշխատունակության թերթիկ, դա ինչ որ նշանակություն ունի՞, թե միևնույնն է անհարգելի բացակայել է, քանի որ չի զգուշացրել, մեր կարգապահական կանոններում գրված է` առանց զգուշացնելու բացակայությունը համարվում է անհարգելի, նաև հայտարարությունը փակցված է մուտքի մոտ, որ ուշանալու կամ բացակայելու դեպքում զգուշացնեն, ես վստահ եմ, որ իրենք դատարան են դիմելու, նախկինում ևս մեկ անգամ բացակայել էր, ես եմ զանգել հարցնեմ, թե ինչու չի գալիս, բացի այդ մենք ունենք վերծանումները հեռախոսի, որ ոչ ոք իրեն կամ իրենց տուն չի զանգել, տեղեկանալու, թե ինչու չի ներկայացել: Նշեմ նաև, որ կազմակերպությունն ունի 2 գանձապահ, որոնցից մեկը հիվանդ էր և չէր գալիս, այսինքն նաև չի լրացվել դրամարկղի գիրքը, և հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը տուգանքի կենթարկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունում աշխատողների հավելավճարներ

Արթուր. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել: Շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում: 1) Գանձապահ 2) Ճարտարագետ 3) Ամրանագործ-բետոնագործ 4) Մոնտաժող Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է

anna. Բարև Ձեզ: Եթե կազմակեպությունը ունի ընդամենը 2 աշխատող` տնօրեն և վաճառող, արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը: Շնորհակալություն: