Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է հիվանդության 2 թերթիկ՝ շարունակական, առանց ընդհատումների, միջինը հաշվելուց երկու թերթիկի համար նու՞յն միջինն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել նպաստը

Arevik Hovakimyan. Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրենքի հղում արձակուրդի օրերի կուտակման հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Օրենքի հղում կտա՞ք, որ ծննդյան և հետծննդյան բյուլետենի ժամանակաշրջանում արձակուրդի օրեր է կուտակում աշխատողը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը

Տիրուհի. Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը շարունակական բյուլետեն է բերել սեպտեմբերի 10-ից 21-ը և 21-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, վճարվել է հոկտեմբերին: Հարկային հաշվետվությունը ցույց եմ տվել հոկտեմբերի մեջ՝ նշելով սեպտոմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը։ ճ՞իշտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Արման. Բարև Ձեզ: Ես հաշվապահ չեմ, կասե՞ք անաշխատունակության թերթիկի հաշվարկով ինչքա՞ն պետք է ստանա աշխատողը՝ հարկերով ու առանց հարկերի, եթե թերթիկը 21/12/20-07/01/21, հարկերով աշխատավարձը 680 000 դրամ։ Հունվարի համար ստացել է իր սովորական աշխատավարձը։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Անի. Բարև Ձեզ։ Եթե ուսուցիչը չի եկել 4 օր՝ բյուլետենի մեջ է, փոխարինել են այդ 4 օրը դասաժամ: Ճի՞շտ է 4 օրվա գումար ետ պահել աշխատողից, թե՞ դասաժամ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը փետրվարին գտնվել է բյուլետենի մեջ՝ 3 օր։ Փետրվարի դրոշմանիշային վճարի սանդղակը վերցնու՞մ եմ առանց նպաստի գումարի հաշվարկման, թե՞ նպաստն էլ պետք է ներառել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

Հասմիկ. Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը, եթե աշխատողը հունվարի 18-ից հունվարի 28-ը բյուլետենի մեջ է եղել, ամսական աշխատավարձի չափն էլ 90 000 ՀՀ դրամ է։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը

Հելեն. Բարև ձեզ: 2020թ-ի հուլիսի 6-ից աշխատում եմ, մինչ այդ չեմ աշխատել: Հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը և պահվու՞մ է եկամտային։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողին տարվա մեջ հասնում է 35 օր արձակուրդ, և նա ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից և 2020 թվականի մարտից գնացել է ֆիզ. արձակուրդ, վերադարձել է օգոստոսի 10-ին և ցանկանում է օգտվել ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործած արձակուրդը

Արմինե. Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է: Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն: