Tag: բաժնեմաս

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անի. Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Լիանա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բաժնեմասի նվիրատվության վերաբերյալ

Անուշ. յու Հարգելի գործընկերներ, երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ: ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն

Արփինե Ազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է ՍՊԸ ունենալ գործադիր տնօրեն, եթե բաժնեմասերի 100% պատկանում է մեկ մասնակցի, այսինքն մեկ անձի, որը հանդիսանում է ՍՊԸ տնօրեն: Այսինքն` ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից

A*****. Բարի օր, խնդրում եմ օգնեք պատասխանել 2 հարցի. 1. Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից, ապա այդ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ տրամադրելիս վարձատուն ձևակերպում է. Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen. Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է. Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնակիցներից մեկը վաճառում է իր բաժնեմասը

Լիլի. ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր. Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է: Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:
.ԱյլՀարց ու պատասխան

Բաժնեմասի վաճառք

Arthur. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից

Հովհաննես. Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի "Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով": Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից: Շնորհակալություն: