Tag: ԱՕ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նատալի. Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն, Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Իզաբելլա. Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձի հետ կապված

Էլլա. Բարև Ձեզ, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ (2*12+10/30.4)*2.34=56.9, այսինքն օրական գործակիցը գտնելու համար նման բանաձև օրենսգրքում որ մասում է գրված: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տևողություն

Կարինե. ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների հետ կապված

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ. 1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ......օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են 2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության ներքին կանոնակարգ

Նառա. Հարգելի հաշվապահներ, Շնորհակալ կլինեմ, եթե nhn2009 շնիկ rambler.ru փոստին ուղարկեք կազմակերպության ներքին կանոնակարգի օրինակ: Ես մշակումներս կատարել եմ հիմնականում աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխան, սակայն կցանկանայի ավելի մասնագիտորեն կազմված կանոնակարգի հետ համեմատություններ կատարել և բացթողումներս լրացնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ. Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի աշխատավարձ

Anush. Բարև ձեզ, ԱՕ փոփոխություններից հետո գանձապահի աշխատավարձին գումարվող հավելավճարը դառնում է 50%-ի փոխարեն 30%: Գանձապահի աշխատավարձը պակասեցնելու դեպքում ինչ իրավական ակտ պետք է կազմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Hasmik. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք. կապված ԱՕ փոփոխություններով աշխատողները 6-օրյա աշխատանքային շաբաթից անցել են 5-օրյայի, այդ փոփոխությունը ինչպե՞ս պետք է արտացոլվի աշխատանքային պայմանագրերում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Աննա. Սիրելի հաշվապահներ և կադրերի աշխատողներ, ես աշխատում եմ կադրերի բաժնում մեծ կազմակերպությունում, ունեմ ընդամենը մեկ տարվա աշխատանքային փորձ, ու ցավալին նա է, որ աշխատողների քանակը շատ է, իսկ կադրերով միայն մի հոգի է զբաղվում, կապված այս փոփոխությունների հետ բազում խնդիրների առաջ եմ կանգնել, խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ արդեն լուծումները գտել են կամ բանիմաց են, կարող ենք փոխանակվել նյութերով և ինֆորմացիայով: Անհամբեր սպասում եմ արձագանքների: Ակնկալում եմ փոխադարձ օգնություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic. Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքի վերաբերյալ

Hasmik. Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հրամանը տրվել է նախքան ԱՕ փոփոխությունները

Gayane. Բարև բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար: Կանխավ շնորհակալ եմ...