Tag: ԱՕ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Ռիմա. Հարգելի իրավաբաններ, Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված. 1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ: 2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով: Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս

Lusine. Հարգելի կոլեգաներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր պայմանագիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում կողմերի համաձայնությամբ, ընդգծում եմ` կողմերի համաձայնությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Եվ վերջապես` ուզում եմ հասկանալ հասկացողությունը` ի՞նչն է մտնում այլ-ի տակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 4) կետ

Դավիթ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 4) կետը վերաբերում է այն դեպքին, երբ գործատուն լուծում է աշխատողի հետ պայմանագիրը և նրան վերադարձնում (այսինքն կնքում աշխատողի հետ նոր պայմանագիր կամ համաձայնագիր) նույն ընկերությունում հին պաշտոնին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն

Արմինե. Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը օգտվում է երեխայի կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից

Թամարա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք: Ընկերության աշխատակիցը օգտվում է մինչև 1.5 տարեկան երեխայի համար կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից, որը ըստ ՀՀ ԱՕ-ի յուրաքանչյուր 3 ժամվա համար հատկացվում է 0.5ժ: Հարց. 9:00-18:00-ն աշխատողը, բացի իրեն տրվող 13:00-14:00-ը պարտադիր ընդմիջումից, 1 ժամ, թե՞ 1.5 ժամ հավելյալ ընդմիջման իրավունք ունի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր. Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով կա նման բան, որ եթե ընդունում ես աշխատանքի և մեկ ամսից ազատում ես, ապա հաջորդ ամիս էլ ես վճարում եկամտային հարկ: Կարծում եմ` աբսուրդ է: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Տիգրան. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. համաձայն Ա/Օ 110 հոդվածի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ յոթ օրվա ընթացքում: Այսինքն` յոթ օր աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս. Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ հոդված 167

Հարություն. Հարգելի կոլեգաներ, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 167 "Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:" Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այդ ժամկետը լրանալուց հետո աշխատողներին արձակուրդ չտրամադրելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգում

Յանա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հնարավո՞ր է արդյոք երկարաձգել որոշոկի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա կարելի է դա անել: Նախկինում դա արվում էր 95-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, սակայն փոփոխված օրենսգրքում այս հոդվածը շարադրված է այլ բովանդակությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է աշխատանքից դիմումի համաձայն

Լուսինե. Եթե Ա/Ձ-ի մոտ աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, ո՞ր հոդվածի համաձայն պետք է գրվի աշխատանքային գրքույկի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև

Նունե. Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն` - Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Իսկ 185 հոդվածի համաձայն` - Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել: Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ. Հարգելի գործընկերներ, Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ

Նինա. Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում համաձայն ԱՕ 113 հոդվածի

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 5-ը` աշխատողին պետք է ազատել 120 կամ 123 հոդվածով, կատարած աշխատանքին չհամապատասխանելը գործատուն ի՞նչ փաստաթղթով պետք է ներկայացնի: 2.Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 9-ը , աշխատողին պետք է ազատել 123 հոդվածով, ապա քանի՞ օր անհարգելի բացակայության դեպքում կարող է այն կիրառվել: Նախապես շնորհակալություն: