
Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար
Տնօրեն.
Բարև բոլորին:
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են:
Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով:
Շնորհակալություն:

Ի՞նչ թղթակցություն կիրառել
Հեղինե.
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը


Ինչպե՞ս փակել 625 և 725 հաշիվները
Saten.
Խնդրում եմ պատասխանել. ինչպե՞ս փակել 625 և 725 հաշիվները:

Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ
Նանա.
Հարգելիներս,
եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտներ
Lyudmila.
Շատ շտապ է, արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտները շահութահարկի հաշվարկում պե՞տք է ցույց տալ և ո՞ր տողում:

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել


Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները


Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը


Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով
Սառա.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս
zara.
Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները


Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Արտարժույթի վերագնահատման արդյունքի արտացոլում ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. արտարժույթի վերագնահատման արդյունքը արդյո՞ք արտացոլվում է ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում:

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ
Silva.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Արտարժութային հաշիվների վերագնահատում
Հ.Ա..
Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

Ներմուծված ապրանքների գնագոյացում
astxik.
Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:

Հաշվարկային հաշիվ օտարերկրյա պետությունում
Կարեն.
Բարև ձեզ: Հայաստանում գրանցված ՍՊԸ-ն կարո՞ղ է հաշիվ բացել արտասահմանյան բանկում (օր.` ԱՄՆ-ի կամ ԱՊՀ երկրների): Նախապես շնորհակալություն:

Արտարժույթի փոխանակման վերաբերյալ
Լուսին.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, օգնեք, շատ շտապ է: Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ: Իր գործընկերներին վճարում կատարում է դոլարային հաշվից: Ունի միայն դրամի դրամարկղային գիրք: Կարո՞ղ եմ արդյոք տնօրենին առհաշիվ գումար տալ, որը նա փոխանակման կետում փոխարկի դոլարի և մուտք անի դոլարային հաշիվ: Տարբեր կարծիքներ եմ լսել: Գիտեմ, որ ճիշտը հենց բանկում դրամային հաշվից մարժա անելն է և փոխանցելը դոլարային հաշվին: Հակառակ դեպքում՝ տուգանքի գումարը մինիմում կազմում է 2 մլն. դրամ: Սակայն տնօրենը պնդում է, որ բանկերում կուրսը ավելի բարձր է լինում, իսկ իր համար դա շահեկան չէ, և իր իմանալով` դա խախտում չէ: Խնդրում եմ, ասեք` ո՞րն է ճիշտ (հնարավորության դեպքում կխնդրեի նշել կարգավորող օրենքը): Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցի մուտքագրում
Изабела.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ինչպե՞ս ՀԾ ծրագրում մուտքագրել հիմնական միջոց ներմուծված ԱՄՆ դոլլարով, քանի որ հիմնական միջոցների բաժնում տարադրամի տեղ չկա:
Վերջին մեկնաբանություններ