
Լիզինգի ձևակերպումներ
Սուրեն․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է լիզինգի ձևակերպումներին, խնդրում եմ վրայով անցնենք իրար հետ, նոր ձևակերպեմ։
1- ՀՄ Ձեռքբերման մասով դտ 1119-կտ 413,
2- կանխավճարի ձևակերպման մասով՝ դտ 413-կտ 252,
3-չկրած տոկոսի ծախսի մասով՝ դտ 414-կտ 413 (ընդհանուր տոկոսն եմ գրում) և 12 ամսվա համար դտ 414-կտ 516 ,
4- տոկոսի ծախսագրում՝ դտ 727-կտ 516, 5- մայր գումարի վճարում՝ դտ 413-կտ 252։
Խնդրում եմ տոկոսի սուբսիդավորման մասով ասեք՝ ի՞նչ ձևակերպեմ, և եթե լիզինգի պայմանագիրը արտարժույթով է ու պայմանագրային արժեքի և նախնական արժեքի մեջ կա դրական տարբերություն, դա ի՞նչ ձևակերպում տամ։ Նախապես շնորհակալ եմ։

Հաշվապահական խնդիր
Ella.
Բարև ձեզ, ո՞վ կարող է օգնել լուծել հետևյալ խնդիրը․
Հայկական կազմակերպությունը, որի ֆունկցիոնալ արժույթը ՀՀ դրամն է, ներմուծում է 120,000 ԱՄՆ դոլար արժեքով սարքավորումներ "X" ընկերությունից 2017 թվականի հունիսի 5-ին, որի համար նախօրոք փոխանցել է 100 000 դոլար կանխավճար: Կանխավճարի փոխանցման օրվա 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 420 դրամ է: Այնուհետև ձեռքբերման մաքսազերծման օրը փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարը 435 դրամ է: Դեկտեմբերի 31-ի դրությամբ, երբ փոխանակման փոխարժեքը 1 ԱՄՆ դոլորը 420 դրամ է, մնացած 20 000 ԱՄՆ դոլար պարտքը դեռևս մարված չէր: Վճարումը կատարվել է 1 ամիս հետո, երբ 1 ԱՄՆ դոլարը 460 դրամ է: Պահանջվում է որոշել սարքավորման սկզբնական արժեքը և "X" ընկերության հանդեպ պարտավորության գումարը ֆունկցիոնալ արժույթով առ 31.12.2017 թվականին:

Ո՞ր ամսաթվի փոխարժեքը կիրառել
Արմեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ՌԴ-ից կատարել է ներմուծում , “транзитная декларация” փաստաթղթի վերևի աջ անկյունում գրված է 04․11․2022, իսկ ներքևում ՊԵԿ արևելյան մաքսային կնիքում նշված է 10․11․2022։
Հարց 1․ ԵՏՄ հայտարարության մեջ պետք է ներկայացնեմ ապրանքի հաշվառման ամսաթիվ 04․11․2022, թե՞ 10․11․2022, և հետևաբար պետք է վերցնեմ 04․11․2022, թե՞ 10․11․2022 ամսաթվերի նախորդ օրվա ԿԲ-ի կուրսը։
Հարց 2․ Հաշվապահական ծրագիր մուտք անելիս ինքնարժեքը ո՞ր ամսաթվի ԿԲ-ի կուրսով պետք է հաշվառվի։ Եթե հնարավոր է՝ այս հարցերիս հետ կապված նշեք, թե որ հոդվածը կարդամ։

Փոխանցում հաշվետու անձին
Աննա․
Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն:

ՀԿ ստացել է նվիրատվություններ

Արտարժույթի փոխանակում ՀԾ-ով

Ֆիզ. անձը որպես միջնորդ

Գործուղում արտասահման

Դրամարկղային գիրք

Օնլայն բանկինգի հետ կապված

Փոխառության վերադարձ

Գործուղում արտասահման

Փոխառության հետ կապված

Ներմուծման հետ կապված

Վերջին մեկնաբանություններ