Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով

Gayane. Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ: Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում

Nata. Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրում

Nata. Խնդրում եմ այս հարցին պատասխանեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2000թ.-ին, արձակուրդ գնալ սկսել է 2005թ.-ից, բայց հրամանում չի նշվում, թե որ ժամանակաշրջանի համար, այժմ տվյալ աշխատողին պետք է արձակուրդ տամ, բայց որ տարվա համար, չգիտեմ: Գոյություն ունի՞ ժամկետ, որ արդեն չենք տալիս արձակուրդ, միայն ազատվելուց ենք տալիս: Եթե ես հրամանում գրեմ 2009-10 թթ-ի համար է արձակուրդը, կարծում եք դա սխալ կլինի՞:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի գումար

Մանուշ. Բարև Ձեզ, ես աշխատում եմ հաշվապահ Տեղական ինքնակառավարման մարմիններում, ունեմ աշխատող, որը ընդունվել է աշխատանքի 01.01.2010թ., ես ուզում եմ հաշվարկեմ արձակուրդային գումար այս աշխատողի համար, ուզում եմ իմանամ, նրան պետք է հաշվարկեմ 12 ամսվա համար, թե ոչ, եթե նա աշխատել է 10 ամիս: Եթե 10 ամիս պետք է հաշվեմ, ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Դիանա. Խնդրում եմ Ձեզ ինձ օգնել հաշվել, թե ինչքան է իմ ֆիզ.արձակուրդի գումարը կազմելու 2 տարի արձակուրդ վերցնելու դեպքում: Ինչքա՞ն կկազմի հիմնարկի և ինչքա՞ն պետության կողմից տրված գումարը, որպես առաջնածին: Ամսական միջին աշխատավարձս կազմում է 50000 ՀՀ դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս

Հերմինե. Բարև ձեզ: Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին: Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում: Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում: Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել: Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Առողջության համար վնասակար աշխատանք

ԱՆԻ. Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և գազաֆիկացման աշխատանքներով: Ասացեք, խնդրում եմ, արդյոք մեր կազմակերպության գանձապահի աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար, նրան տրվում է արդյոք լրացուցիչ արձակուրդ և աշխատավարձի հավելում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Кристина. Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկման համար

Դավիթ Ասատրյան. Արդյոք ՀՀ պետական եկամուտների նախարարի 16 ապրիլի 2001 թվականի N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 25 կետի 18-րդ օրինակը կարող է հանդիսանալ հիմք ողջ հանրապետությունում արձակուրդայինի հաշվարկման համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ

Ժաննա. Գանձապահին ամենամյա նվազագույն արձակուրդից բացի քանի՞ օր պետք է տրամադրել որպես լրացուցիչ արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկման ժամանակ

Նատալի. Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Իզաբելլա. Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Նաիրա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Նարինե. Աշխատանքային օրենսգրքի փոփոխվելուց հետո ես առաջին անգամ եմ հաշվում ամենամյա արձակուրդ: Եթե հնարավոր է, ինձ օգնեք հաշվել. աշխատավարձը 125.000 դրամ է, արձակուրդը 32 օր է: Խնդրում եմ մանրամասն հաշվել և գրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրացուցիչ արձակուրդի տրամադրում

Skristin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք կարծում, եթե 5օրյա աշխատանքային շաբաթով աշխատողին տալիս եմ 20 աշխ.օր արձակուրդ և 5 լրացուցիչ օր տոն օրերը աշխատելու համար, այդ 5օրը նույնպե՞ս վճարելու եմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Կարինե. Եթե հերթափոխը կազմված է այնպես, որ աշխատողը 3 անընդմեջ հանգստի օր ունի (շաբաթական 48 ժամ), ապա ամենամյա արձակուրդը պետք է կազմի 24՞ աշխատանքային օր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին...ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել...ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը...և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տևողություն

Կարինե. ԱԳԼՃԿ-ում աշխատողների ամենամյա արձակուրդի տևողությունը ԱՕ-ի փոփոխություններից հետո ( նվազագույնը 28-ից դարձել է 24, իսկ լրացուցիչը` 7՞ օր):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Արթուր. Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ

Մանուշ. Բարև Ձեզ, ես աշխատում եմ համայնքապետարանում և մեր կանոնակարգում նշված է` ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին, ուզում եմ իմանամ ինձ հասնու՞մ է ամենամյա լրացուցիչ արձակուրդ, թե` ոչ, ու քանի՞ օր, ես աշխատում եմ որպես համայնքային ծառայող: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Նոնա. Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ.......
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Մանուշ. Բարև ձեզ: Ես ունեմ աշխատող, որը հունիսին գնացել է ֆիզ. արձակուրդ, ու վճարել եմ 70 օր նախածննդյան ֆիզ. արձակուրդի գումարը` հիմք ընդունելով գործակիցը 30.4, հիմա ներկայացրել է 70 օր հետծննդյան ֆիզ.արձակուրդի թերթիկը, ուզում եմ իմանալ՝ հաշվարկը անելիս 30.4 գործակի՞ցն եմ հիմք ընդունում, թե՞ 21 գործակիցը: Աշխատողիս միջին ամսական աշխատավարձը 60 000 դրամ է, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել նպաստի չափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Մանուշ. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վճարման վերաբերյալ

Ani. Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են պահվում

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը) Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արփինե. Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Պատրաստվում է ունենալ երկրորդ երեխան: Ինչպե՞ս է հաշվարկվում հղիության և ծննդաբերության նպաստը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ. Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման համար կիրառվող գործակից

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. Ֆիզ. արձակուրդ գնալու ժամանակ միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է 30.4 գործակցով, թե` 21: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք, որովհետև ինձ ասացին, որ ֆիզի ժամանակ 30.4 գործակիցն է կիրառվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը արձակուրդ է գնում

Լիանա. Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ, եթե աշխատակիցը արձակուրդ է գնում սեպտեմբերի 16-ից, իսկ սեպտեմբերի 30-ին նրա պայմանագիրը ավարտվում է, 3 օր առաջ, այսինքն սեպտեմբերի 13-ին պիտի վճարվեր նրա արձակուրդայինը, թե կարելի է վճարել սեպտեմբերի 16-ին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հերթափոխով

Skristin. Հարգելի հաշվապահներ, մենք աշխատում ենք հերթափոխով, 4 աշխատակիցներով, 1օր աշխ.3 օր հանգիստ,սակայն հարց է առաջացել,քանի որ պետք է հերթականորեն գնանք արձակուրդ,եթե հրամանով ժամերը կրճատեմ,ասենք օրը 24 ժամից անցնենք 16 ժամի ըստ այդմ էլ 1 աշխ.օր 2 հանգստյան օր սահմանվի ինչ եք կարծում, դա խախտու՞մ է: Կանխավ շնորհալալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Վրույր. Ես ստանում եմ ամսական 100 000 դր, 5 օրյա աշխատանքային օրով: Օգոստոսի 9-ին գնացել եմ արձակուրդ 20 օրով: Օգոստոսի 6-ին ստացել եմ թե արձակուրդայինս, և թե 1-8 աշխատանքային օրերի աշխատավարձս: Վերադարձել եմ արձակուրդից և աշխատել եմ 30/08-ից: Ուզում եմ իմանալ, թե օգոստոսի 30-ի և 31-ի համար ես որքան գումար կստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Marine. Բարև բոլորին, խնդրում եմ ինձ ասեք, արդյոք աշխատողը պետք է ստանա ֆիզ. արձակուրդի վճար ոչ հիմնական աշխատավայրից ևս, այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրից ստանալու է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տեղափոխման համաձայնագիր

Ժաննա. Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արձակուրդ իր հաշվին

Karine. Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Անուշ. Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետք է գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մանուշ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Հայկ. 9 տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ աշխատանքից ազատման դեպքում, ազատվել է աշխատանքից 17.08.2010թ.: Վերջին ամսվա աշխատավարձի չափը կազմում է 210000դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրեր

Alla. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic. Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հրամանը տրվել է նախքան ԱՕ փոփոխությունները

Gayane. Բարև բոլորին. Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար: Կանխավ շնորհակալ եմ...
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ժաննա. Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ: Սկսնակ հաշվապահ: