Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի համար արձակուրդի

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի օգտվել իր հերթական արձակուրդից

ԳՈՀԱՐ. Աշխատողն աշխատել է 2 տարի, 2011թ. չի օգտվել իր հերթական արձակուրդից և որոշել է ազատվել աշխատանքից: Կարո՞ղ եմ նրան տրամադրել իրեն հասանելիք հերթական արձակուրդը, ենթադրենք նոյեմբերի 1-ից, իսկ արձակուրդից հետո ազատել աշխատանքից: Այդ դեպքում վերջնահաշվարկ հաշվու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ կտրվածքով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Լիլու. 1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է: 2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը

Hasmik. Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու համար

Լենա. Քույրս գտնվում է ֆիզ. արձակուրդում արդեն մեկ տարի, երեք ամիս է: Հիմա նա սպասում է իր երրորդ երեխային: Փոքրիկը կծնվի նոյեմբերին: Արդյո՞ք պետք է դիմել ֆիզից ֆիզ. գնալու համար ինչ որ տեղ և ի՞նչ պիտի անի: Կստանա՞ նա նախածննդյան և հետ ծննդյան գումարը: Նախապես շնարհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նպաստ պետք է ստանա աշխատողը

Լուսինե. 50 000 դրամ աշխատավարձով վարսավիրանոցում 6 ամիս գրանցված աշխատող համարվող վարսավիրը գնալու է դեկրետ: Կստանա՞ արդյոք հղիության նպաստ և որքա՞ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատողը չորս ամիս ընդունվելուց հետո գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, պե՞տք է արդյոք պարտադիր նրան տրամադրել իրեն հասանելիք հերթական արձակուրդն, որի ավարտից հետո նոր-երեխայի խնամքի արձակուրդը: Ո՞ր որոշման մեջ կարող եմ կարդալ այդ մասին: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Armine. Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Ունեցել է երեխա: Ցանկանում ենք դրամական խրախուսանք տալ մայրիկին: Իրավունք ունե՞նք արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում տալ այն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Inga. Հաշվարկում եմ մի աշխատակցի արձակուրդային, որը նախորդ 12 ամիսների ընթացքում ստաբիլ ստացել է 95000 դրամ աշխատավարձ, արձակուրդ է գնում սեպտեմբեր ամիսը ամբողջությամբ, այսինք 21 աշխատանքային օր: Եվ ստանում եմ նույն 95000 (94983) դրամը: Սխալ ունե՞մ, թե ուղղակի անհիմն անհագնստանում եմ: Մերսի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի նպաստը

Լիլիթ. Բարև Ձեզ: Ես ներկա դրությամբ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում եմ ունենալ երկրորդ երեխաս: Ասացեք խնդրեմ, եթե ես վերջին մեկ տարվա ընթացքում չեմ աշխատել, այսինքն գտվել եմ ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս պետք է հաշվարկվի իմ հղիության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ենք հաշվում աշխատողի արձակուրդայինը

Astgh. Ասացեք, խնդրեմ, աշխատողի աշխատավարձը կազմում է 60000 ՀՀ դրամ, նրան ուղարկում ենք հերթական արձակուրդ: Ինչպե՞ս ենք հաշվում նրա արձակուրդայինը, և որքա՞ն պետք է ստանա աշխատողը, եթե, ենթանդրենք, ամսվա կեսից է արձակուրդ գնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. 1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար: 2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ: 3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 2 տարեկան 2 ամսական է, և ես պատրաստվում եմ նորից երեխա ունենալ: Խնդրում եմ պատասխանեք, քանի՞ ամիս է պետք աշխատել, որպեսզի ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկեն իմ աշխատավարձի չափով, այլ ոչ թե մինիմալ աշխատավարձով (32 500 դրամով):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա. Բարև ձեզ: Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արամ. Հարգելի հաշվապահներ, աշխատողը կազմակերպությունում աշխատել է ընդամենը մեկ ամիս: Արդյո՞ք նրա աշխատանքից ազատվելուց պետք է հաշվարկեմ ու վճարեմ մեկ ամսվա համար հասանելիք արձակուրդային օրերի համար (որը մեր կազմակերպությունում կազմում է 2 օր): Շտապ է: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Տաթև. Ես այս տարվա փետրվարի 1-ից մինչև հունիսի 27 գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի: Հոկտեմբերին ինձ տալիս են այս տարվա իմ հերթական արձակուրդը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ այն հաշվարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

վահե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցումը

Լիլիթ. Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է. Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդից հետկանչ

Արևիկ. Հարգելի էքսպերտներ, խնդրում եմ ինձ հուշեք արձակուրդից հետկանչ կատարելու ճիշտ տարբերակը: Հատկապես, եթե խոսքը գնում է տնօրենի մասին: Արդյո՞ք հրամանի տակ ինքը` տնօրենը պետք է ստորագրի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Աննա Օհ. Խնդրում եմ հաշվել իմ ֆիզ. արձակուրդի գումարը, աշխատավարձս 106 հազար դրամ է, իսկ ես պետք է ունենամ երկվորյակներ: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե. Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Օֆելյա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին: Հարց` Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը: Աշխատավարձը` ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին

վահե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 - ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

ՍԵՎԱԿ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը: s.aghabekyan շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդից հետ կանչում

Մագա. Բարև Ձեզ, ինձ արձակուրդից հետ են կանչել հենց արձակուրդի առաջին օրվանից, սակայն լրիվ վճարվել եմ: Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ իմ հայեցողությամբ օգտագործել ինձ հասանելիք արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ 18000 դրամ ամսական: Առաջինի 2 տարին լրանում է 2011թ-ի հոկտեմբերին: Բայց այդ ընթացքում ունեցել եմ 2-րդ երեխային: Կստանա՞մ արդյոք 18000 -րը նաև երկրորդ երեխայի համար: Ու՞մ պետք է դիմել դրա համար: Գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ որոշում այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ տեղեկանքներ են անհրաժեշտ

Նառա. Եթե երեխան ծնվելու է Եվրոպայում, բայց մայրը աշխատանքի մեջ է Երևանում, ի՞նչ տեղեկանքներ պետք է ուղարկել հղիության և ծննդաբերության արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքի լրացման հետ կապված

Վահե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է արձակուրդ

Andrey. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ինձ հետաքրքրում է` քաղ-իրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե հասնում է, ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

Լիդա. Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ. Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

ՄԵՐԻ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Anahit. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, մեր տնօրենը ունի կուտակված արձակուրդ և ցանկանում է այս տարի բացի իր հերթական 20 օրյա արձակուրդը օգտագործել նաև 10 օր նախկին կուտակված արձակուրդերից: Հնարավո՞ր է դա արդյոք: Կվճարվի՞ նա դրա համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գտնվում է պարապուրդի մեջ

Sabina. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը գտնվում է պարապուրդի մեջ, ես կարո՞ղ եմ բոլոր աշխատողներին ուղարկել արձակուրդ իրենց հաշվին, որ խուսափեմ ծախսերից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդ

Մարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե աշխատողը 2 տարի չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից, հիմա իրավունք ունի՞ օգտվելու այդ ամբողջ արձակուրդից: Եվ ինչպե՞ս է հաշվարկվում այդ արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վերաբերյալ

Anahit. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք "տրամադրել 20, թե՞ 28 օր":
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հրաչյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար: Կանխավ շնորհակալություն օգնության համար: Հարգանքներով, Հրաչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդի օր է հասնում աշխատակցին

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե քանի արձակուրդի օր է հասնում աշխատակցին, եթե նա աշխատել է ընդամենը մեկ ամիս: Կոլեկտիվ պայմանագրով նա էլ պիտի գնա պարտադիր արձակուրդ, աշխատանքը 5 օրյա է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ. Բարև ձեզ: Ես 2009թ. սեպտեմբերից ընդունվել եմ դպրոց աշխատանքի որպես ուսուցիչ, այդ ժամանակ երեխայիս (ծնված 16.11.2008թ.) խնամելու խնդիր չկար, այնուհետև 2011թ. հունվարի 25-ից դիմում եմ գրել և խնդրել նպատակային արձակուրդ մինչև երեխայիս 3 տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանել` ինձ արձակուրդային հասնու՞մ է, թե՞ ոչ, այս ուսումնական տարում ես փաստորեն աշխատել եմ 5 ամիս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով, քանի՞ աշխատանքային օր արձակուրդ է հասնում աշխատակցին, եթե ունի 3 և 15 տարեկան երեխաներ, աշխատում է 8 ամիս: Շնորհակալություն: