Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղի կինը ընդունվել է աշխատանքի

Սոնա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչպես են հաշվարկվում հարկերը նպաստից

LIlit. Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ հարկեր են ներկայումս պահվում հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը հաշվարկելիս: Եվ արդյո՞ք այդ հարկերը պահվում են միանգամից, թե՞ ամսե-ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ հաշվարկելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե հաշվարկվում է արձակուրդային

Հելեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի վերաբերյալ

Աննա. Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, յուրաքանյուր տարվա սկզբում հունվարի 1-ի դրությամբ կնքվում է աշխատանքային պայմանագիր և կասեցվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Ինձ հետաքրքրում է, թե արդյոք պայմանագրային աշխատողները ունենում են ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Էլիզա. Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ բալիկ ունենալ: Գիտեմ, որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդը տրամադրվում է 140 օրվա համար, որից 70-ը նախածննդյան շրջանի համար, իսկ 70-ը` հետծննդյան: Կարո՞ղ եմ արդյոք 140 օրն էլ օգտագործել միայն հետծննդյան շրջանի համար, այսինքն` արձակուրդ գնամ ծննդաբերությունից հետո և արձակուրդում մնամ 140 օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը արձակուրդ է գնում

Ն. Բարև: Աշխատողը արձակուրդ է գնում մարտ ամսի 15-ից: 3 օր առաջ հաշվարկե՞մ ու վճարեմ արձակուրդ ու աշխատավարձ մարտ ամսվա սկզբի մի քանի օրերի աշխատածի համար, թե՞ սպասեմ գա, նոր մարտի աշխատած օրերը հաշվարկեմ ու նոր վճարեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Արման. Կնոջս վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը կազմում է 35000 դրամ: Խնդրում եմ ասեք` ֆիզ. արձակուրդի դեպքում ինչքան է կազմելու ստացած գումարը բոլոր ետպահումները հանած, եթե հնարավոր է ավելի մանրամասնած, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պակաս հաշվարկված սոց. վճար

Mari. Աշխատողը մինչև հունվարի 25-ը եղել է արձակուրդում, հունվարին աշխատել է 5 օր, և աշխատավարձը այդ օրերի համար կազմել է 48600 դրամ: Այդ աշխատողի համար սոց. հաշվարկելիս արձակուրդայինի` հունվարին բաժին ընկնող մասը սխալմամբ չի հաշվվել, և հետևաբար սոց. վճարը քիչ է փոխանցվել: Խնդրում եմ ասել, ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը և յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ապառքի 0,15 տոկոսը փետրվար ամսվա համար փոխանցվելիք սոց-ի հետ փոխանցել և եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնել: Շնորհակալություն...
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու վերաբերյալ

Հովիկ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` բարեկամուհիս գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում է նորից մայրանալ: Ցանկանում եմ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ նախածննդյան և հետծննդյան արձակուրդի դրամական բավարարում, եթե մինչև ծննդաբերելը չաշխատի: Ո՞ր իրավական ակտով է այս հարցը կարգավորվում: Նշեմ նաև, որ նշված անձը զինծառայող է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Kima. Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ պետք է իմանալ հետևյալ հարցի պատասխանը. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում ու հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ-ից ֆիզ. արձակուրդ գնալ, ասեք խնդրում եմ` ես նորից ստանալու՞ եմ իմ ֆիզ. արձակուրդի գումարը, թե ոչ, և այն նախորդի չափո՞վ է լինելու, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նախածննդյան և հետծննդյան վճարումների վերաբերյալ

Հրայր. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է նախածննդյան և հետծննդյան վճարումներին: Այս դեպքում, երբ աշխատող մայրը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և վճարվում է 18000 դրամ (հայտնի վճարը): Եթե այդ ընթացքում մայրը 2-րդ հղիություն ունի, օգտվու՞մ է արդյոք որպես աշխատող նախածննդյան և հետծննդյան նպաստից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու վերաբերյալ

Kima. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդը, հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ.-ից ֆիզ գնալ, և ինձ պետք է իմանալ` ես նորից կստանա՞մ ֆիզ. արձակուրդի գումարը, թե՞ ոչ, և դա նու՞յն չափով կլինի, թե՞ ավելի քիչ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատելու հետ կապված

Լիլի. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ պետք է այս հարցի պատասխանը. աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, ազատման հարց է առաջացել, ինչպե՞ս վարվեմ, նա դեռ ունի ևս 7 ամիս չվճարվող արձակուրդ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի և արձակուրդայինի հաշվարկ

Nara. Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը գնացել է արձակուրդի փետրվար ամսին, իսկ այդ ամսվա աշխատած օրերը 3 օր է կազմում, աշխատավարձն ու հասանելիք արձակուրդայինը միասի՞ն պետք է հաշվեմ, թե՞ առանձին: Ու եթե կարող եք, մանրամասն ասեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆ10 անհատական հաշվետվության լրացում

Anna. Բարև ձեզ: Եթե սոց. հաշվետվության մեջ ֆիզ. արձակուրդի գումարը և օրը նշել եմ հունիսին 100 օր - 450,000դրամ, ապա Ֆ10 անհատական հաշվետվությունում ես ի՞նչ պետք է նշեմ (հունիս 140 օր - 450,000դրամ), թե՞ այդ օրերը բաժանեմ ըստ ամիսների` հունիս - 30օր, հուլիս - 31 և այլն, իսկ գումարը նշեմ հունիս ամսում ամբողջությամբ 450,000դրամ): Նոր օրենքը հաշվարկում է աշխատանքային օրեր, իսկ ես տարեկանը օրացուցային պետք է հաշվեմ, ես դա չեմ հասկանում, այդ օրերը բաժանե՞մ ամիսներին, թե՞ ոչ: Խնդրում եմ ասեք` տող առ տող ես ինչպես գրեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական աշխատավարձը

Rubina. Մեր կազմակերպությունում 2011թ–հոկտեմբերի 24–ին աշխատանքի է ընդունվել նոր աշխատող, որը ուներ 9 ամսական բալիկ, և նոր էր լրացել նրա հղիության և ծննդաբերության արձակուրդը։ Նա 2012թ –ի հունվարի 14–ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար։ Նոր աշխատակիցը մեր կազմակերպությունում ունի 2 լրիվ և մեկ ոչ լրիվ աշխատած ամիս, նա նախորդ 12 ամիսների ընթացքում եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում և այլ գործատուի աշխատանքի։ Հարց` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական աշխատավարձը։ Շնորհակալություն պարզաբանման համար 091-23-66-73 Ռուբինա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Բարև. 1. 130000 դրամ աշխատավարձ ունեցող աշխատողին դեկտեմբերի 30-ից արձակուրդ ուղարկելուց արձակուրդայինը ինձ մոտ ստացվել է 114700 դրամ, միանգամից վճարում եմ արձակուրդային գումարը աշխատավարձի հետ, ինչպե՞ս հաշվարկեմ եկամտահարկը, 130000-ի համար առանձին, 114000-ի համար առանձին, թե՞ գումարեմ, նոր հաշվարկեմ եկամտահարկն ու սոցը: 2. Արձակուրդը 20 աշխատանքային օր տալուց արձակուրդ հաշվեմ դեկտեմբերի 31 -հունվարի 9-ը հետո, քանի որ այդ օրերը ոչ աշխատանքային են: Արձակուրդի տևողությունը կլինի հունվարի 9-ից փետրվարի 7-ը: Կարո՞ղ եմ արդյոք արձակուրդ հաշվել հունվարի 1-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Նարինե. 2 տարի ֆիզ. արձակուրդում էի: 9-10 տարվա աշխատանքային ստաժ ունեմ նույն հիմնարկությունում: Ֆիզ. արձակուրդ գնացել եմ 48000 դրամ աշխատավարձով, այժմ էլ նույնն է: 4 օրվա համար անաշխատունակության թերթիկ ներկայացրի: Չհասկացա` ինչպես են հաշվել: Միայն հասկացա, որ 1 օրը չեն վճարում, 3 օրն էլ գործատուի հայեցողությամբ է` կուզի կվճարի, կուզի չէ: Խնդրում եմ անպայման պատասխանեք, թե որն է ճիշտ, և ինչպես պետք է հաշվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Նառա. Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ձև Ֆ10 անհատական հաշվետվություն

Anna. Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: 2011թ. դեկրետի ժամանակ և հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դեպքում Ձև Ֆ10 անհատական հաշվետվության մեջ մի տեղ նշում են ծածկագիր, իսկ մյուս տեղ ծածակագիր, իսկ կարո՞ղ եք ինձ օգնել` օրերի թիվը այդ երկու տեղը ես ինչ նշեմ, օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Գայանե. Բարև Ձեզ: Ես կազմակերպությունում աշխատում եմ 2008թ.-ի մարտից: Այժմ հղի եմ և պատրաստվում եմ փոքրիկ ունենալ 2012թ.-ի հունիսին: Ստանում եմ 39.000 դրամ ամսական աշխատավարձ: Ուզում եմ իմանալ` մինչև որ ժամկետը պետք է աշխատեմ ֆիզարձակուրդ գնալու համար: Արդյո՞ք աշխատելու ժամկետը որևէ կապ ունի ստացվող ֆիզարձակուրդի գումարի հետ: Եվ որքա՞ն կկազմի իմ ստանալիք գումարը: Ֆիզարձակուրդից օգտվելու համար ի՞նչ ժամկետ է նախատեսված օրենքով: Եթե դժվար չէ, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մարինե. Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել իմ հարցը: 2010թ. հոկտեմբերից գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չեմ ներկայացել ստանալու 18 000-ական գումարները: Նոյեմբերին ներկայացա ստանալու, մերժեցին, ասելով, որ 3 ամիս չստանալու դեպքում գումարը ետ է գնում: Դիմեցի տարածքային սոց. ծառայությանը, պարզաբանեցին, որ չստացած գումարը ետ չի վերադարձվում, սակայն հունվարից կարող եմ նոր թղթեր ներկայացնել շարունակությունը ստանալու համար: Արդյունքում չստացա 5 ամսվա գումարը և չհասկացա` ուր գնաց և ինչպես վերականգնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Lusine. Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2011թ. մայիսի 1-ից և աշխատում եմ մինչև հիմա, այսինքն 9 ամիս, միջին աշխատավարձս եղել է 39400 դրամ, ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինս: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք կատարել արձակուրդայինի հաշվարկ

Mariell. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ունեմ համատեղությամբ աշխատողներ, որոնք հիմնական աշխատավայրից գնում են արձակուրդ, նույն ժամանակահատվածում ես էլ պիտի տրամադրեմ արձակուրդ: Արդյո՞ք պիտի կատարեմ արձակուրդայինի հաշվարկ, թե՞ հիմնական աշխատավայրից են ստանալու միայն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արձակուրդ ուղարկելու վերաբերյալ

Դինա. Բարև: Աշխատողներից մեկը մեզ մոտ աշխատել է 7, և մյուսը` 5 ամիս: Գիտեմ, որ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո: Դեկտեմբերի 27-ից մինչև 2012թ. հունվարի 16-ը որոշել ենք չաշխատել: Կարո՞ղ եմ նրանց ուղարկել արձակուրդ, և ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն: Աշխատանքը հնգօրյա է, և իմ հաշվարկով 7 ամսվա աշխատողը պետք է գնա 12 օր արձակուրդ, իսկ 5 ամսվա աշխատողին հասնում է 8 օրվա արձակուրդային: Կուզեմ իմանալ ձեր կարծիքը այս մասին:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ ուղարկելու հետ կապված

Տաթևիկ. Կարո՞ղ եք ինձ օգնել: Ինձ անհրաժեշտ է իմանալ, կարող եմ արդյոք արձակուրդ ձևակերպել աշխատողին, եթե իր աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

ԱՆԻ. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մարիամ. Բարև Ձեզ: Աշխատողը վերջին անգամ արձակուրդ գնացել է 01-30.11.10թ.: Այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 01-23.12.11-ի համար 20 աշխատանքային օր: Աշխատավարձը 70000 դրամ է, 5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել մինչև 01.12.11թ: Պետք է 20՞ օր լինի արձակուրդը, թե՞ 24: Գրեք մասնրամասն խնդրում եմ արձակուրդայինի հաշվարկը և սոց-ի ու եկամտահարկի պահումները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թեհմինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքի եմ ընդունել աշխատողին օրենքով սահմանված կարգով: 3 ամիս անց ուղարկել եմ ֆիզ արձակուրդ, դեկրետային գումարը 100000 դր. է կազմել, վճարել եմ բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ տվյալ անձը չի աշխատել, եթե կա ընդունման հրաման, տաբել, վճարման ռեեստր, և հարկային պարտավորությունները կատարված են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հեղինե. Կարո՞ղ եք օգնել արձակուրդայինների հաշվարկման հարցում: Եթե 2012թ. հունվարի 09-20 ունենամ արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվելու հունվար ամսվա իմ աշխատավարձը: Այն հաշվարկվելու է 7՞ աշխատանքային օրվա համար, թե՞ 12 օրվա համար (միջին տարեկան դրույքաչափը 200 հազար դրամ է, և դրան համապատասխան վճարվելու են 09-20.2012 արձակուրդայինները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ

ԱՆԻ. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40 000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հարկումը

Արթուր. Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել օրենքի հղումով, եթե հնարավոր է. չօգտագործած ամենամյա արձակուրդի փոխհատուցման գումարները եկամտահարկով հարկվու՞մ են, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թերեզա. Բարև բոլորին: Ես ունեմ աշխատող, որը վերադարձել է երեխայի խնամակալության արձակուրդից, բայց դեռ 5 ամիս է, ինչ աշխատում է, պատրաստվում է կրկին մայրանալ, նա կարո՞ղ է կրկին ֆիզ. ստանալ: Ուզում եմ իմանալ` քանի ամսվա աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ կարողանա ստանա: Եթե կարող եք, ասեք` որտե՞ղ կարող եմ կարդալ այդ օրենքը: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատանքը վնասակար է

Մարի. Բարև բոլորին: Հարգելնիերս, խնդրում եմ պատասխանեք հետևլալ հարցիս: Եթե աշխատանքը վնասակար է, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը տվյալ դեպքում: Չօգտագործված արձակուրդային օրերի քանակը ինչպե՞ս է որոշվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև: Աշխատողը մեր կազմակերպությունում աշխատում է 2010թ-ից: Հուվար ամսին նա չի աշխատել և փոխարենը ստացել է արձակուրդային 63333, փետրվարից 1-ից անցել է սովորական աշխատանքի մինչև նոյեմբերի 30 70000 դրամ աշխատավարձով: Աշխատանքը 5-օրյա է: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Aneta. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Տվյալ կազմակերպությունում աշխատողը աշխատում է 2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը 2011 (3 ամիս), նոյեմբերից պետք է գնա ֆիզարձակուրդ, ամսական աշխատավարձը 45000 դրամ է: Ինչպե՞ս հաշվարկել նրա միջին ամսական աշխատավարձը և ֆիզարձակուրդի գումարը (ըստ ԱՕ վերջին փոփոխությունների), կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna. Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց. 1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ: 2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդի տրամադրում

Լիլիթ. Բարև Ձեզ, ես ունեմ չօգտագործված 10 օր արձակուրդ, որը անցավ և հերթը եկավ հաջորդ 10 օրվանը, ես գնում եմ դեկրետային արձակուրդ, և ինձ ասում են, որ կարող են տալ միայն 10 օրվանը, իսկ նախորդ 10 օրվանը միայն վերջնահաշվարկ անելիս կտրամադրվի գումարը: Ասացեք խնդրեմ, ես կարո՞ղ եմ դեկրետային արձակուրդից առաջ վերցնել ամբողջ 20 օրը, եթե այո, խնդրում եմ խոսեք միայն օրենքի դրույթներով, որպեսզի ես նույնը ասեմ հաշվապահությունում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Լևոն. Եթե աշխատողը իր հաշվին վերցրած արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք այն պետք է վճարվի և ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Ռուբեն. Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։ Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Սյուզի. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ այժմ ազատվում է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը եղել է 40 000 և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Ա.Մ. Բարև Ձեզ: Ես մի հարցով եմ դիմում Ձեզ. ես օդնավակայանում աշխատել եմ որպես հաշվառող սկսած 05 մարտի 2008 - 07 նոյեմբերի 2011, այսինքն 3 տարի 8 ամիս, և չունեմ ոչ մի տույժ, նույնիսկ ունեմ մեկ չօգտագործված արձակուրդ 10 աշխ. օր, ստացել եմ 99.000 դրամ աշխատավարձ: Ես իմ դիմումի համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով դուրս եմ եկել աշխատանքից, և ինձ փոխանցել են ընդամենը 31.000 դրամ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, թե իրականում որքան վերջնահաշվարկ պետք է լիներ, կամ եթե ես եմ սխալվում, խնդրում եմ ինձ ասեք` ինչի հիման վրա է այս հաշվարկն արվել: Նաև նշեմ, որ իմ ամուսինը, ով աշխատում էր նույն կազմակերպությունում և նույն պաշտոնին, աշխատանքից դուրս եկավ 2011թ. փետրվարի 2-ին, և այնտեղ աշխատում էր 2008 թ. մարտի 5-ից, և ստացավ 128.000 դրամ վերջնահաշվարկ, դա էլ այն դեպքում, որ ընթացքում օգտագործել էր իրեն հասանելի ողջ արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ ստանալու համար

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի իրավունք

ԼԻԼԻԹ. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. 2012թ. մայիս ամսին լրանում է ֆիզ. արձակուրդի 2 տարին: Կարո՞ղ եմ արդյոք անմիջապես լրանալուց հետո վերցնել ամենամյա արձակուրդս:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:” Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` … 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.” Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Արևիկ. Կխնդրեի օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբերի 03-ից 5-օրյա աշխ. շաբաթից անցնում է 6-օրյայի և հոկտեմբերի 14-ից վերցնում է 2010թ.-ի չօգտագործած արձակուրդ 10 աշխ. օր (2010թ.-ին նա աշխատել է 5-օրյա աշխ. շաբաթ): Խնդրում եմ օգնեք ճիշտ կողմնորոշվել: Արդյո՞ք պետք է արձակուրդի ժամանակահատվածում շաբաթ օրերը հաշվել որպես աշխ. օր, (այսինքն` 14.10.11 - 27.10.11), թե՞ հաշվել այնպես, ինչպես 2010թ.-ի համար(14.10.11-28.10.11): Կներեք, եթե հարցս խառն եմ ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ: