
Արձակուրդային գումար 2024 համար
Մանուշակ․
Բարև Ձեզ, կխնդրեի հարցիս պատասխանել, եթե հնարավոր է։ Աշխատողը աշխատում է 01.12.2009թ-ից։ Աշխատողը 2013-ին գնացել է արձակուրդ երեխայի խնամքի հետ կապված 2 ամիս, դրանից հետո ամեն տարի իրեն տրվել է ամենամյա վճարվող արձակուրդ, 2024 դուրս գալուց աշխատանքից վերջնահաշվարկի ժամանակ չեն տալիս 2024 հասանելիք արձակուրդի գումարը, դա օրենքի սահմաններու՞մ է։

Արձակուրդ դեկրետից հետո
Լիզա․
Եթե անձը գտնվում է դեկրետում, ունի կուտակված արձակուրդի օրեր և աշխատանքի անցնելուն պես պետք է օգտագործի կուտակված արձակուրդի օրերը, արձակուրդային գումարի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում: Եթե նախորդող 12 ամիսներին եղել է դեկրետում:

Արձակուրդայինի վերադարձ
Արմեն․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը արձակուրդ է գնում 6 ամիս հետո, արձակուրդից հետո անմիջապես աշխատանքից դուրս է գալիս, ի՞նչ պետք է արվի։ Գումարը պետք է վերադարձնի՞։ Որտե՞ղ է սահմանված այս կարգը։ Շնորհակալություն։

Արձակուրդ կես դրույքով աշխատանքի դեպքում
Նարինե․
Կես դրույքով աշխատողին արդյո՞ք պարտադիր է արձակուրդ տրամադրել։

Չվճարվող արձակուրդ
Լիլիթ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերվում է չվճարվող արձակուրդին․ մեկ տարվա ընթացքում տրամադրվող 60 օրը դա աշխատանքայի՞ն օրերի մասին է խոսքը։

Արձակուրդային վճարի վերադարձ
Հայկ․
Բարև ձեզ։ Եթե ուսուցիչը հոկտեմբեր ամսին դուրս է եկել աշխատանքից, արդյո՞ք նա պետք է վերադարձնի նախորդ ամառվա ստացած արձակուրդային վճարը։

Արձակուրդի դիմում
Հայաստան․
Արձակուրդ գնալուց քանի՞ օր առաջ աշխատողը պետք է դիմում ներկայացնի արձակուրդի տրամադրման վերաբերյալ։

Արձակուրդի օրերը ավել են տրամադրվել
Լարիսա․
Ողջույն: Աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Տեղյակ ենք, որ գանձման ընթացակարգը սահմանված է 213 հոդվածով, սակայն մեզ անհասկանալի է 214 հոդվածը։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ պարզաբանել, նաև կուզեմ իմանալ ՀԾ ծրագրով ձևակերպման կարգը։ Կանխավ շնորհակալություն:

3 տարվա չօգտագործված արձակուրդ
Նարինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին՝ աշխատակիցը ունի 3 տարվա չօգտագործված արձակուրդ: Կարո՞ղ եմ արդյոք նրան տրամադրել արձակուրդ 48 աշխատանքային օր միանգամից, թե՞ դա կլինի ինչ-որ օրենքի խախտում:

Ոչ նյութական ակտիվի մշակման ծախսումներ
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ոչ նյութական ակտիվի մշակման ծախսումներում ներառվում է մշակման գործընթացում ներգրավված աշխատողի արձակուրդային գումարը կամ վերջնահաշվարկը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հարկադիր պարապուրդ
Լուսինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ․ մանկապարտեզի հաշվապահ եմ, 06,05,2022 թ․ ընդունվել եմ աշխատանքի, ես ու իմ նման նոր աշխատողներ ևս 4 հոգի, սակայն օգոստոսի 22-ից մինչ օրս գտնվում ենք հարկադիր պարապուրդում։ Ուզում եմ իմանամ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ամիսների օրերը մտնու՞մ են արձակուրդայինի հաշվարկի մեջ, գիտեմ, որ աշխատավարձը չի մտնում հաշվարկի մեջ։ Շնորհակալություն։


Արձակուրդայինի վճարում
Սիրարփի․
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց․ աշխատակիցը գրել է դիմում հերթական արձակուրդի և դիմումում նաև խնդրել, որ վճարվի ոչ թե 3 օր առաջ կամ դիմումից 3 օրվա ընթացքում, այլ ուրիշ ժամկետ, օրինակ ՝ 15,06,-17,08, բայց խնդրել է վճարել 10,07, տնօրենը կարո՞ղ է մակագրի հաշվապահին վճարելու համար և ի՞նչ հիմքով, եթե կարելի է՝ գրեք հղումը ԱՕ-ի։

Տնօրենի արձակուրդ
Լիլիթ․
Բարև ձեզ,խնդրում եմ օգնեք․ տնօրենը ունի 20 օր արձակուրդային օրեր, իրեն պետք է 30 արձակուրդային օր, կարո՞ղ եմ 2024թ ից ավանսով 10 օր տալ։
Եվ մի հարց էլ․ տնօրենը ՍՊԸ-ում 0,5 դրույքով է աշխատում, 5 օրյա գրաֆիկ, արդյո՞ք իրեն էլ է հասնում 20 օր, ինչպես սովորական աշխատողին, այսինքն մտածում եմ, որ տնօրեն է, 24 կամ 25 օր է տարեկանը։

Արձակուրդի տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը, գտնվելով ֆիզ արձակուրդում, վերադառնում է աշխատանքի, բայց անմիջապես ցանկանում է գնալ ամենամյա արձակուրդ, կասե՞ք՝ հասնում է, և հաշվարկը ինչպե՞ս հաշվել, եթե եկամուտ չունի, բայց նաև ունի 2016-2017թթ չօգտագործված արձակուրդ։ Ուզում ենք դա տալ, վերցնում ենք այս տարվա նվազագույն աշխատավարձը, թե՞ այն տարիների, որ չի գնացել։

Կուտակված արձակուրդ
Գևորգ․
Բարև Ձեզ, ունեմ կուտակված 3 տարուց ավել ամենամյա նվազագույն արձակուրդ։ Ուզում եմ իմանալ՝ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն հնարավո՞ր է արդյոք, որ կորցնեմ արձակուրդներս, քանի որ խոսք է գնում 2․5 տարվա արձակուրդի մասին։ Շնորհակալություն։

Արձակուրդայինի հաշվարկ
Սեդա.
Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։

Հասանելի արձակուրդ
Նարե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2023թ. մարտին, աշխատում է արվեստի դպրոցում, իրեն բաժին հասնող արձակուրդի օրերը 25-ն են։ Հարցս հետևյալն է. եթե չի ձևավորվում 12 ամիսը՝ արձակուրդային օրերը կրճատվու՞մ են։

Արձակուրդը երկու ամսվա մեջ է
Նարե․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդը երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնել ըստ ամիսների առանձի՞ն։

Արձակուրդայինի ձևակերպում
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ