Tag: ավտոմեքենա

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք

Աղասի. Բարև ձեզ: 08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա

Արմեն. Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վաճառքից վճարվող հարկի հաշվարկ

Արսեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի վաճառքից հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը որտե՞ղ է: Հարկայինում ասացին, որ հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով, սակայն հարկայինի կայքում կոնկրետ ձև չկարողացա գտնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Նարինե. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից

Քրիստինե. Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Գեղամ. Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե. Բարև ձեզ։ Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել

Գեղամ Գրիգորյան. Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել ավտոմեքենա ԱՄՆ-ից, մաքսազերծում կա՞ արդյոք, և եթե կա, ի՞նչ կարգով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․ Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի մնացորդի վերադարձ

Վարդ. Քաղաքացին վճարել է 2019 թվականի ամբողջ գույքահարկը, հունիսի 20-ին վաճառել է ավտոմեքենան: Ինքը հունիսի 20-ից մինչև տարվա վերջի գույքահարկի մնացորդը կարո՞ղ է հետ վերցնել և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր: