
Գույքահարկի պարտավորության վերաբերյալ
Միլենա․
Բարև ձեզ։ Համարները հանձնելուց հետո շարունակելու՞ եմ գույքահարկ վճարել:

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել
Հովո.
Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Ինչպե՞ս հաշվարկել գույքահարկը
Հրայր.
Բարև ձեզ: Գույքահարկի հաշվարկման մեջ լրացնելու համար պահանջվում է մեքենայի ձիաուժը, իսկ մեքենայի տեխ. անձնագրում գրված չի ձիաուժը, մարդիկ ինչպե՞ս պետք է հաշվարկեն գույքահարկը:

Ե՞րբ է վճարվում գույքահարկը
Հայկ Հախնազարյան.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ ես կարո՞ղ եմ մեքենայի գույքահարկը վճարել տարվա վերջում։ Շնորհակալություն:

Ավտոմեքենան շահագործման է հանձնվել այլ անձի
Հարութ.
Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։

Կազմակերպությունը երրորդ երկրից ավտոմեքենա է ներմուծում
Արայիկ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և հաճախորդի պատվերով երրորդ երկրից ներմուծում է մեքենա: Հայտարարագրի մեջ որպես ներմուծող գրվում է կազմակերպության անունը: Ինչպե՞ս կատարել փաստաթղթավորումը, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդային եկամուտների մասով: Ո՞ր իրավական ակտով առաջնորդվել:

Մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում
Զորո.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում և ինչպե՞ս է հարկվում (ո՞ր հոդվածով), եթե ֆիզիկական անձն է նվիրաբերում այլ ֆիզիկական անձի:

Անձը վաճառել է ավտոմեքենա
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել
Թ.
Եթե մեքենա է ներմուծվել Վրաստանից և Թուրքիայից, մաքսազերծվել է, կա՞ արդյոք հաշվետվություն ներկայացնելու կարիք, թե՞ միայն ԵՏՄ-ին է վերաբերում:

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք
Աղասի.
Բարև ձեզ:
08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»:
Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա
Արմեն.
Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։

Ավտոմեքենայի վաճառքից վճարվող հարկի հաշվարկ
Արսեն.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի վաճառքից հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը որտե՞ղ է: Հարկայինում ասացին, որ հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով, սակայն հարկայինի կայքում կոնկրետ ձև չկարողացա գտնել:

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում
Նարինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:


Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից
Քրիստինե.
Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:

Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով
Գեղամ.
Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:

Պարտադի՞ր է կնքել ավտոմեքենայի երթուղային թերթիկը
Արտակ.
Արդյո՞ք պարտադիր է կնքել ավտոմեքենայի երթուղային թերթիկը:

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին
Կարինե.
Բարև ձեզ։
Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։


Ինչպե՞ս ձևակերպել
Հակոբ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս ձևակերպեմ՝
օգտագործման համար ձեռք է բերվել մարդատար ավտոմեքենա, որի համար վճարվել է հաշվարկային հաշվից։

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը
Արմեն.
Բարև ձեզ: Ունեմ բեռնատար, որը տալու եմ վարձով այլ անձի, ինչպե՞ս է հարկվելու այդ գործունեությունը։

Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել
Գեղամ Գրիգորյան.
Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել ավտոմեքենա ԱՄՆ-ից, մաքսազերծում կա՞ արդյոք, և եթե կա, ի՞նչ կարգով:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Անահիտ.
Մեքենան տրվել է վարձակալության, կասե՞ք՝ ինչպես պետք է տամ ձևակերպումը:
Շնորհակալություն:

Մարդատար ավտոմեքենայի ներմուծում
Անահիտ.
Ուզում եմ 3-րդ երկրից մարդատար ավտոմեքենա ձեռք բերել ՍՊԸ-ով, ի՞նչ տարեթվից և ի՞նչ հարկատեսակ է սահմանված:

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա
Հարութ․
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։

Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:

Գույքահարկի մնացորդի վերադարձ
Վարդ.
Քաղաքացին վճարել է 2019 թվականի ամբողջ գույքահարկը, հունիսի 20-ին վաճառել է ավտոմեքենան: Ինքը հունիսի 20-ից մինչև տարվա վերջի գույքահարկի մնացորդը կարո՞ղ է հետ վերցնել և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալ եմ:

Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:

Բեռնատար մեքենայի մաքսային վճարներ
Հայկ.
Ինչպե՞ս են հաշվարկվում մինչև 10 տարեկան բեռնատար մեքենայի մաքսային վճարները:

Մեքենայի մաքսազերծում և գույքահարկ
Համլետ Ղ.
Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

Ո՞ր գումարից է հաշվարկվելու ԱԱՀ
Հայկ Մ.
Վաճառել եմ երկու ավտոմեքենա մարտ և մայիս ամիսներին, երկրորդ մեքենայի գինն է 1 600 000դր: Ինձ ծանուցագիր է եկել, որ ես պետք է վճարեմ 20% ԱԱՀ: Բայց չէ՞ որ ես մեքենայի մեջ աշխատել եմ ընդամենը 250 000դր, արդյո՞ք չպետք է հենց 250 000-ի ԱԱՀ-ն վճարեմ, ինչու՞ վճարել 1 600 000-համար, եթե ես պետք է իմ աշխատած 250 000-ի գումարի 20%-ը մուծեմ:

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը
Մարիամ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում


Արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ ավտոմեքենաների վաճառքից

Վերջին մեկնաբանություններ