Tag: առհաշիվ

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն

Նանա. Ընկերության աշխատակից չհամարվող անձը կատարել է վճարումներ ընկերության անունից: Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. - Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս: - Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ruzan. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Նանա. Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Lilit. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի դտ.216 կտ 228-180.000 դտ.216 կտ 5242-19.800 Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի. Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա. ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի դուրսգրում դրամարկղից

Նարեկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Դրամարկղից ցանկանում եմ միջոցներ տրամադրել շահաբաժնի և առհաշիվ գումարների տեսքով: Ի՞նչ սահմանափակումներ կան, ու ի՞նչ ձևով կարելի է կատարել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի տրամադրում

Աննա. Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի: Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն

ԱՆՆԱ. Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի հիմնավորում

Anush. Հարգելի կոլեգաներ, Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն

ARM. Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի վերաբերյալ

Սարգիս. Բարև ձեզ, Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի? Անչափ շնորհակալ եմ... Հաջողություն բոլորին...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի հրավերք սեմինարի

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեր կարծիքը հետևյալի մասին. Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար: 1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր, որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ, ծառայության դիմաց վճարումը եվրոյով է, պայմանագրի մեջ նշե՞մ օրինակ 150 եվրոյին համարժեք դրամ: 2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին, ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց: Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար : 3. Սոցապի ձևերը չեմ լրացնում : Եթե ինչ որ բան չեմ նշել, կամ գրածս սխալ է, ասեք, ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առհաշիվ գումարի տրամադրում

Արփինե. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե որքան է օրենքով թույլատրելի միանվագ առհաշիվ տրվող գումարի չափը, օրվա և ամսվա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն: Մի առաջարկություն, եթե հնարավոր է, Ձեր կայքի փաստաթղթեր կամ հաշվետվություն բաժնում տեղադրեք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության ձևը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներ

Առհաշիվ գումար

Սոնա. Սիրելիներս, առհաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան, որպեսզի տնօրենը ապրանքներ ձեռք բերի Թեհրանից: Կարո՞ղ եմ արդյոք դոլլար տամ որպես առհաշիվ գումար, քանի որ ապրանքները պետք է գնվի դոլլարով այնտեղ, ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ: Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթով հաշվի համալրում

Ելենա. Աշխատանքումս կատարվել է մի թերացում: Աշխատակիցս Հաշվի համալրում է կատարել 100USD: Դրամարկղում չունեմ USD: Ես ձեւակերպել եմ իր անունից վճարում եւ 228.2 հաշվին 100 դոլար պարտք եմ այդ աշխատակցիս: Ինչպես դա ձեւակերպեմ? Ինչպես փակեմ պարտքս?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարների վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, կօգնե՞ք ինձ: Առհաշիվ տրված գումարների Նպատակային օգտագործման վրա որևէ սահմանափակում կա՞: Կարո՞ղ եմ արդյոք ձևակերպել, որ առհաշիվ անձը իր գրպանից կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձ է վճարել և 20 օր հետո ներկայացրել է առհաշիվ անձի հաշվետվություն, որի հիման վրա կարո՞ղ եմ դրամարկղից վճարում ցույց տալ: Ասում են, որ չեմ կարող, պետք է փոխառություն ցույց տամ տվյալ անձի կողմից, մուտք անեմ դրամարկղ ու աշխատավարձը անպայման դրամարկղից կամ բանկից տա՞մ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ մուտքի օրդեր

Artavazd. Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228: