
Աշխատավարձի կանխիկ վճարում
Gegham Bagrazyan․
Խնդրում եմ ասեք՝ 2023թ-ի հունվարից կարելի՞ է Մասիսի համայնքում գտնվող հիմնարկը աշխատավարձի որոշ մասը վճարի կանխիկ, քանի որ օրենքում պարզ չի ասվում։

Նպաստից զրկում
Աննա․
Բարև Ձեզ, Աշխատակիցը նպաստ (փարոս) է ստանում, արդյո՞ք քաղիրավական պայմանագիր կնքելու դեպքում չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից։

Նվազագույնից ցածր աշխատավարձ
Էմմա․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։

Որսորդական խանութ
Գոհար․
Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։

Արձակուրդայինի հաշվարկ
Մանվել․
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ...

Աշխատավարձի փոխանցում այլ հաշվեհամարի
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կարո՞ղ ենք աշխատողի, տնօրենի աշխատավարձերը փոխանցել ոչ իրենց հաշվեհամարին։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի փոխանցում այլ անձի
Վարդինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք օգնել՝ գրանցված աշխատողը կարո՞ղ է իր դիմումի համաձայն աշխատավարձը ստանալ ոչ իր անվան քարտով։

Միկրոձեռնարկատիրություն 2023
Արման․
Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։
Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։
Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Աշխատավարձի կանխիկ վճարում
Շուշան.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:

Աշխատավարձ գործուղման ընթացքում
Լիլիթ.
Հարցս հետևյալն է՝ տնօրենը գործուղման մեջ է 3 օր, նրան աշխատավարձ տրվու՞մ է, թե ոչ այդ երեք օրվա համար, իսկ փոխարինողին տնօրենի դրույքաչափո՞վ։

Դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Գործատուն կարո՞ղ է դրոշմանիշային վճարը վճարել իր հաշվին, եթե աշխատողի աշխատավարձը նվազագույնից բարձր է։

Դրոշմանիշային վճար 2023
Շուշան․
2023թ-ից ստացվում է, որ սոցվճար վճարողների համար, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 104 000 դրամ, դրոշմանիշային վճարի սանդղակը սկսվում է 3 000 դրամի՞ց։

Աշխատավարձի հաշվարկի գործակից
Գայանե․
Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, կա այնպիսի գործակից, որ տվյալ կազմակերպությունը աշխատավարձ վճարի այդ գործակցին համապատասխան, իր եկամտի համաձայն կամ նմանատիպ գրաֆիկով:
Հարցը միգուցե այդքան էլ հաշվապահական չէ, բայց շնորհակալ կլինեմ լսել կարծիքներ, միգուցե դա վերաբերվի բիզնեսի մասին ավելի խորը գիտելիքների տիրապետման :
Շնորհակալություն։

Նվազագույն աշխատավարձ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։
Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։

Գումարի պահում աշխատավարձից
Աննա․
Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։

Նպաստի հաշվարկ
Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107

Ֆիզ․ անձի սնանկություն
Արփի․
Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Փորձագետի ծախսերի փոխհատուցում
Դավիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։

Կանխիկացում հաշվից
Թամարա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Անժելա.
Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։
Վերջին մեկնաբանություններ