Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Տիգրան. Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի. Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Զանուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարգապահական տույժ ուշանալու համար

Արման. Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Աննա. Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար

Շուշան․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Սուսաննա. Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Ռուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կատալեա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք աշխատավարձի հաշվարկը, բայց մաքուրից կեղտոտ, պարզ է, որ հարկերը հանում ենք: Տեսեք՝ եթե ասում ենք, որ մաքուր աշխատավարձը 150 000 դրամ է, ապա 150 000-ի կեղտոտը ինչպե՞ս հաշվեմ: Շնորհակալ եմ շատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման. Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Արշակ. Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն: