Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն աշխատավարձ է վճարվում կես դրույքով հաստիքի դեպքում

Լիանա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե նշված հաստիքի համար լրիվ դրույքաչափով աշխատանքի դեպքում նախատեսված է 68 000 դրամ աշխատավարձ, արդյո՞ք կես դրույքի դեպքում կարող ենք վճարել 34 000 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր. Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունը ուշ ներկայացնելու դեպքում

Քնարիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ աշխատավարձի մասով հաշվետվությունները՝ եկամտային հարկ և սոց. վճար, մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն, և ուշացնելու դեպքում ի՞նչ կլինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք մայրության նպաստը հաշվարկելիս հարկեր են պահվում

Էլ. Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել միջին աշխատավարձի չափը, չգիտեմ՝ ինչքան է միջին եկամուտը, գրանցված աշխատող եմ ատամնաբուժարանում, կես դրույք, հաստիքը՝ բժիշկ: Եվս 1 հարց ունեմ. կասե՞ք՝ ինչ հարկերի մասին է խոսքը, երբ հատուկ ծրագիրը հաշվարկում է դեկրետային գումարի չափը, ու հետո նշվում է՝ «հանած հարկերը», 400 000 դրամի դեպքում դա մոտավորապես 100 000 դրամ կազմեց:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վճարել աշխատակցին

Էմի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: ԱՁ-ի օգնականը կարանտինի հետ կապված մարտի 13-ից սկսած աշխատել է միայն մեկ ու մեջ, ընդամենը մարտ ամսում 16 օր: Ելնելով ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասից՝ չվճարե՞լ բացակայող օրերի համար, կամ միգուցե 2/3-ի չափով: Կամ Ինչպե՞ս վարվել, երբ ԱՁ-ն աջակցության ծրագրերից չի օգտվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ

Մարինե․ Բարև Ձեզ։ Աշխատողի աշխատավարձը 40 000 դրամ է, մայրության նպաստի հաշվարկման համար 40 000 դրամ հաշվարկեմ, թե նվազագույն աշխատավարձ 93 000 դրամ։ Շնորհակալություն նախապես։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․ Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Լուիզա․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի հարկադիր պարապուրդի համար

Նառա․ Հարգելիներս, եթե աշխատակիցը աշխատում է մասնավոր ԱՁ-ում, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով ասել են, որ քանի որ վաճառքը կրճատվել է, ժամանակավոր չեն աշխատելու, ո՞վ պետք է հոգա այդ դեպքում աշխատողին պարապուրդի համար վճարելը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Հռիփսիմե. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե վերջնահաշվարկը սխալ է կատարվել

Գեղամ․ Ողջույն։ Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է փոխանցվում վերջնահաշվարկը

Հով․ Այսօր պայմանագրիս լուծարման օրն է։ Արդյո՞ք հենց այսօր չպետք է փոխանցվեր իմ վերջնահաշվարկը։ Եվ եթե կարելի է, մեկ օրինակով հաշվարկել, եթե ես աշխատել եմ 7 ամիս ամբողջ դրույքով (8 ժամ)։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

Համո. Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․ Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։ Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր գրանցված աշխատողը չի աշխատել

Ժենյա․ Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագրի կնքում

Արփինե․ Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել

Մարիամ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատանքային պայմանագիր չկա կնքված։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը

Արման․ Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները: