Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Հերմինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կետանցված աշխատավարձի տուժանքը

Karine. Բարի օր, բոլորին: Խնդրում եմ օգնել այս հարցում. աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը սեպտեմբերի 1-4 աշխատում է և ամսի 7-ին գնում արձակուրդ, դրոշմնաիշային գումարը պե՞տք է պահել միայն աշխատավարձից, թե՞ նաև արձակուրդայինի գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա. Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լրացման հետ կապված

Անահիտ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ ՍՊԸ գործատուն իրավունք ունի՞ աշխ. պայմանագրում աշխատավարձի չափը չնշել կամ նշել ձեռագիր՝ գրիչով գրելով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է աշխատողը արտաժամյա աշխատած գումարները հետ ուզել

Alisa. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել մեկ ամիս 7 օր և դուրս եմ եկել աշխատանքից: Կազմակերպությունը ինձ վճարել է մինիմալ աշխատավարձը՝ 70 000 դրամ, մինուս իմ մեկ օրվա բացական՝ 4 000 դրամ, այսինքն՝ 66 000 դրամ: Ես աշխատել եմ արտաժամյա և իմ աշխատանքից ինձ պետք է հատկացվեր տոկոսներ: Բայց դրանք ինձ չեն փոխանցվել փատճառաբանությամբ, որ շուտ եմ դուրս եկել աշխատանքից: Բայց պայմանագրում նման կետ գոյություն չունի: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել: Ես կարո՞ղ եմ իմ աշխատած գումարները ետ պահանջել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը

Զառա. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը։ Աշխատողը ամսի 20-ից է աշխատել, այդ ամիսը հաշվարկվու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը

Եթե աշխատողն աշխատել է հիմնարկությունում հոկտեմբերի 21-ից մինչև հուլիսի 31-ը և օգոստոսի 3-ից գնացել է արձակուրդ: Արձակուրդայինը հաշվելիս պետք է վերցնեմ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը և բաժանեմ 12, թե՞ ինչքան որ աշխատել է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատավարձը և կոմունալ վճարները ո՞ր տողում պետք է լրացնել

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձև 2՝ ֆին. արդյունքների մասին հաշվետվությունում /1-ին և 2-րդ եռամսյակների/ աշխատավարձը և կոմունալ վճարները կասեք, ո՞ր տողում պետք է լրացնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք տարվա վերջ վերադարձվելու է սոցիալական վճարը

Աննա․ Բարև բոլորին։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների սոցի շեմը /12 500/ հուլիսից հանվե՞լ է, թե ոչ: Եթե աշխատողը մի քանի տեղ է աշխատում և մի քանի անգամ վճարում է 12 500 դրամները՝ տարվա վերջ վերադարձվելու՞ է ավել վճարած գումարը, ինչպես կատարվում էր նախկինում: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։