Tag: աշխատանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար համարվող աշխատանք կատարողին քանի՞արձակուրդային օր է հասնում

Հարգելի փորձառու հաշվապահներ, Խնդրում եմ նշել, թե վնասակար աշխատանք կատարողին, օրինակ՝ ասֆալտագործին, տարեկան քանի՞ լրացուցիչ արձակուրդային օր է հասնում, աշխատում է 6 օրյա գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Գտնել աշխատանք

#գործկա “BestShin” ընկերությունում

Ընկերություն՝ BestShin Հեռախոս՝ 033365055 Էլ․ փոստ՝ bestjob63 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Օպերատոր 1c, և հաշվետար հծ 7 ծրագրի իմացությամբ Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակում այս պահին ունենք թափուր հաստիքներ: Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 18:00, կիրակի հանգիստ: Կարող են դիմել անփորձ կադրեր: Աշխատավարձ՝ 120 000 դրամ Այլ նշումներ՝ 20-40 տարեկան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը դիմում է գրում, որ այլ աշխատանքի անցնելու համար ցանկանում է ազատվել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է ազատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչպես հաշվարկել աշխատանքային ստաժը

Աննա․ Բարև Ձեզ: Ի՞նչպես ճիշտ հաշվարկել աշխատանքային ստաժը /մասնագիտական ստաժ, պետական կառավարման ոլորտի ստաժ, քաղաքացիական ծառայության ստաժ/։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Susanna. Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի ընդունման և ազատման վերաբերյալ

Էմիլի Թովմասյան. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:
Գտնել աշխատանք

#գործկա Ֆեըրիլենդ Գրուպ Ընկերությունում

Ընկերություն՝ Ֆեըրիլենդ Գրուպ Էլ․ փոստ՝ hr շնիկ fairyland.am Թափուր աշխատատեղ՝ ֆինանսիստ-հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Կազմակերպության ծախսերի հաշվառում - Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը - Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում - Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում - Դրամարկղային գործարքների վերահսկում - Բանկային փոխանցումների իրականացում - Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում - Պարտքերի վերահսկում, ստուգում, ճշգրտում - Ֆինանսական վերլուծությունների իրականացում։
Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում - Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ, MS Excel, 1C/ - Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում - Ռուսերեն լեզվի իմացություն - Շփման լավ հմտություններ - Վերլուծական մտածողությամբ անձնավորություն - Թիմում աշխատելու հմտություն - Սթրեսակայուն և հավասարակշռված անձնավորություն։ Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ fairyland.am էլեկտրոնային հասցեին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյոք գործատուն կարող է տեսնել, թե իր նախկին աշխատակիցները հիմա որտե՞ղ են աշխատում

Արամ. Բարև Ձեզ: Կարող եք ասել, գործատուն ինչպե՞ս կարող է տեսնել իր նախկին աշխատակիցները հիմա որտեղ են աշխատում, ինչքա՞ն ես գիտեմ հարկայինով հնարավոր է այդպիսի բան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:
Գտնել աշխատանք

#գործկա

Ընկերություն` Ա/Ձ Հասցե՝ Դավիթաշեն 2-րդ թաղամաս, 30/4 Հեռախոս՝ 044365055, 010365055 Էլ․ փոստ՝ an.eremyan շնիկ bk.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00-19:00, շաբաթ և կիրակի հանգիստ: Աշխատանքը ՀԾ ծրագրով է: Աշխատավարձ՝ 180 000 դրամ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ուսուցչի ֆիզ. արձակուրդից վաղ վերադառնալու դեպքում վերականգնվում է տարիֆիկացիայով սահմանված ժամերը

Անի. Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից​ գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ​ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ​ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։
Գտնել աշխատանք

#գործկա Անիթեքս ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Անիթեքս ՍՊԸ Հասցե՝ Ք. Արտաշատ, Արարատի մարզ Հեռախոս՝ 044 444252 Էլ․ փոստ՝ hr շնիկ anitex.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ • Արտադրական պրոցեսների արտացոլում 1C 8.3 ծրագրում • Արտադրության հետ կապված փաստաթղթերի կազմում • Պահեստի մուտքերի և ելքերի փաստաթղթավորում • Տրանսպորտային բեռնագրերի կազմում • Ձեռքբերումների փաստաթղթավորում և ձևակերպում • Մասնակություն գույքագրման գործընթացներին • Գլխավոր հաշվապահի կողմից ստացված այլ հանձնարարությունների կատարում: Պահանջվող հմտություններ՝ • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում • Հաշվապահական ձևակերպումների և ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն • Անգլերեն լեզվի լավ իմացություն • 1C 8.3, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն • Microsoft Օffice փաթեթի իմացություն • Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ • Պատասխանատվության բարձր զգացում • Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն • Թիմում աշխատելու ունակություն • Մանրուքներին ուշադրություն Այլ նշումներ` Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի մարզի բնակիչ: Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr շնիկ anitex.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Հաշվապահ» հաստիքի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝ - Սկզբնական փաստաթղթերի մշակում - Պահեստ մուտք եղած և պահեստից դուրս գրված ապրանքների ձևակերպում: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Համանման աշխատանքային փորձառություն - ՀԾ ծրագրի իմացություն - Արագ կողմնորոշում, ուշադրություն մանրուքներում, մասնագիտական առաջընթացի ձգտում: Այլ նշումներ՝ Ոլորտ՝ արտադրություն, գտնվելու վայր՝ Շենգավիթ, գրաֆիկ՝ վեցօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով "Հաշվետար" անվանումը։
Գտնել աշխատանք

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների: Աշխատանքային գործառույթներ՝ - Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ - Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում - ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Աշխատավարձ՝ 250 000 - 300 000 ՀՀ դրամ Այլ նշումներ` Պայմաններ՝ ոլորտ՝ ներմուծում-արտահանում: Գտնվելու վայր՝ Տերյան փ.: Գրաֆիկ՝ 10:00 - 19:00, հնգօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով "Հաշվապահ" անվանումը։ Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը

Nona. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:
Գտնել աշխատանք

#գործկա Տանժեռ ընկերությունում

Ընկերություն՝ Տանժեռ Հասցե՝ Կասյան 7-11 Հեռախոս՝ 091/077 291892 Էլ․ փոստ՝ info շնիկ tanger.am Թափուր աշխատատեղ՝ Կադրերի բաժնի տեսուչ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջներ՝ - Սեռը՝ իգական - Տարիքը՝ մինչև 40 - Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն կամ իրավաբանություն - Հայերենի և ռուսերենի իմացություն - Համակարգչային գիտելիքներ (MS Office) - Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Պարտականություններ՝ - Կադրային գործավարություն - Կադրային փաստաթղթերի ձևակերպում, համապատասխան գրանցամատյաններում գրանցում - Անձնական գործերի վարում: Աշխատավարձ՝ 97 000 դրամ Աշխատանքային գրաֆիկ՝ 8:30 - 17:15: Շաբաթ և կիրակի ազատ: Այլ նշումներ՝ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info շնիկ tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասում օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է արտադրամասում օպերատոր, Excel ծրագրի, E-invoicing-ի իմացություն, iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի հետ կապված

Ani. Բարև Ձեզ: Աշխատողի ընդունման հայտ ներկայացնելու ժամանակ անձնագրային տվյալները լրացնելուց հետո գրվում է /բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է/: Աշխատողն իր նոր անձնագիրը ստացել է 2020 թվականի հուլիսի 16-ին, կարող եք ասել ինչպե՞ս պետք է վարվել:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ "Քաղաքացիություն չունեցող անձ"-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։ Կանխավ շնորհակալ եմ: