Tag: աշխատանք

Գտնել աշխատանք

#գործկա Աուդիտորական ընկերությունում

Ընկերություն` Աուդիտորական ընկերություն Հասցե՝ Ք. Երևան Էլ. փոստ՝ finconaudit շնիկ outlook.com Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր Աշխատանքի նկարագրություն՝ Իրականացնել կամ մասնակցել աուդիտորական ստուգումների անցկացմանը և հաճախորդներին աուդիտորական ծառայությունների մատուցմանը: Աշխատավարձ՝ Բարձր Այլ նշումներ՝ Աուդիտորի վկայականի առկայությունը պարտադիր է:
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Երևան, Հայաստան Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ - Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ - Կազմել նյութածախսի հաշվետվություններ՝ հիմք ընդունելով ինքնարժեքի հաշվառման բաժնի կողմից տրամադրված տվյալները - Կատարել աշխատավարձի հաշվարկ - Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում - Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր - Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները - Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը: Պահանջվող հմտություններ՝ - Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ, ներառյալ համանման ոլորտի փորձ - Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն - MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն - Ուշադրություն, կենտրոնացում - Պատասխանատվության բարձր զգացում - Սթրեսակայունություն - Արագ և լարված, ռիթմով աշխատելու ունակություն - Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է: Այլ նշումներ՝ Դիմել կարող եք ինքնակենսագրություններն ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը /Հաշվապահ_YP/, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Երևան, Հայաստան Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ - Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում, - Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, - Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները, - Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ՝ համաձայնեցված գնացուցակի հետ, - Կատարել նյութածախսի հաշվարկ /վերահսկել հումքի ծախսը/, - Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ - Բարձրագույն կրթություն, - Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, - MS Excel-ի գերազանց իմացություն, - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, - Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն, - Պատասխանատվության զգացում, - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, - Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն, - Ուշադրություն մանրուքներին: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` թեմա բաժնում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Հայաստան, Երևան, Տերյան, 1/1-7 Հեռախոս՝ +39411222552 Էլ. փոստ՝ info շնիկ tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու Աշխատանքի նկարագրություն՝ Մենք փնտրում ենք 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու: Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ՝ - Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, - Ռուսերեն լեզվի լավ իմացություն, - 1C և 1C ERP համակարգերի իմացություն, - Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ: Աշխատանքի նկարագրություն՝ - Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, - Բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացներների առանձնահատկությունները, - Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրերայն լուծումներմների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիները, - Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքները - Առաջադրել բիզնես գործընթացների ավտոմատացմանան տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումներ պահանջող խնդիրներ ծրագրավորողներին, - Ստուգել ծրագրավորողների առաջադրված խնդիրների կատարումը և համապատասխան ծրագրային լուծումների գործունակությունը։ Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն՝ info ծնիկ tmlconsultant.com էլեկտորնային հասցեին: Հասցե՝ Տերյան 1/1-7, Երևան, ՀՀ Հեռ. 011222552
Գտնել աշխատանք

#գործկա Fairyland Logistics ընկերությունում

Ընկերություն՝ Fairyland Logistics Էլ. փոստ՝ hr շնիկ fairyland.am Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ-հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Սիրում ես թվերը, ունես վերլուծական մտածողություն, ակտիվ ես, նպատակասլաց և աշխատասեր ես, ցանկանում ես աշխատել ուրախ ու ընկերասեր թիմում, և իհարկե՝ սիրում ես հաշվապահությունն ու ֆինանսները, ապա դիմիր մեր ֆինանսիստ-հաշվապահի հաստիքի համար😉 Աշխատանքի նկարագիր՝ ✅Հաշվապահական հաշվառման վարում, ✅Կազմակերպության ծախսերի հաշվառում, ✅Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը, ✅Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ✅Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում, ✅Դրամարկղային գործարքների վերահսկում, ✅Բանկային փոխանցումների իրականացում, ✅Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում, ✅Պարտքերի վերահսկում,ստուգում,ճշգրտում, ✅Ֆինանսական վերլուծությունների իրականացում։ Անհրաժեշտ որակներ՝ ✅Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում, ✅Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ, MS Excel ,1C / ✅Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում, ✅Ռուսերեն լեզվի իմացություն, ✅Շփման լավ հմտություններ, ✅Վերլուծական մտածողությամբ անձնավորություն, ✅Թիմում աշխատելու հմտություն, ✅Սթրեսակայուն և հավասարակշռված անձնավորություն։ Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ fairyland.am էլեկտրոնային հասցեին։
Գտնել աշխատանք

#գործկա Այլոֆթ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Այլոֆթ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Մելքումովի փող. 11/2 Հեռախոս՝ 096234500 Էլ. փոստ՝ hr շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահի՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Պարտականություններ՝ - Իրականացնել հաշվապահական հաշվառում - Ներմուծման գործարքների հաշվառում /ԵԱՏՄ և 3-րդ երկրներ/ - Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում - Բանկային հաշիվների շարժի մուտքագրում - Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում - Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն - Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Հմտություններ՝ - Ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն - Աշխատանքային փորձը պարտադիր է - ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է - ՀԾ վաճառքի իմացությունը պարտադիր է - Excel-ի գերազանց իմացություն - Ռուսերենի իմացությունը պարտադիր է: - Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ: Աշխատավարձ՝ 120 000 - 150 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00, կիրակի՝ հանգիստ: Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ iloft.am էլ. փոստի հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Այլոֆթ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Այլոֆթ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելքումովի փող. 11/2 Հեռախոս՝ 096234500 Էլ. փոստ` hr շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությանն անհրաժեշտ են հաշվետարներ հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով։ Պարտականություններ՝ - Գործընկերների տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր - Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրում - Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում - Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում - Հաշվետվությունների ներկայացում: Պահանջվող հմտություններ՝ - Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում պարտադիր է - ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն - Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն - ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է /ՀԾ վաճառքների իմացությունը ցանկալի է/ - 2 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Սթրեսակայունություն - Պատասխանատվության զգացում - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն: Աշխատավարձ՝ սկսած 100 000 դրամից Այլ նշումներ՝
Աշխատաժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00-ն: Հաստիքին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr շնիկ iloft.am էլ. փոստին:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Պահանջները՝ Հարկային օրենսդրության լավ իմացություն, առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ։ Աշխատավարձը՝ Հարցազրույցի արդյունքից ելնելով։ Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 09:30-18:30: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։ Դիմելու ընթացակարգը` բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էլ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Թի Էլ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Երևան, Տերյան 1/1-7, Հեռախոս՝ 011222552 Էլ. փոստ՝ info շնիկ tmlconultant.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահներ 1C ծրագրի իմացությամբ Աշխատանքային պարտականությունները՝ - Հաշապահական և հարկային հաշվառման վարում - Հաշվետվությունների կազմում և ներկայացում - Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Հաշվապահական ձևակերպումների իրականացում - Հաշիվ ապրանքագրերի պատրաստում - Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում - Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ - Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում - Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում - Ներքին հաշվետվությունների կազմում: Պահանջվող որակավորումներ՝ Բարձրագույն կրթություն հաշվապահի և (կամ) ֆինանսիստի և (կամ) տնտեսագետի մասնագիտությամբ: Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն: 1C 8․3 և 1C ERP ծրագրերի իմացություն Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: Ռուսերենի լեզվի իմացություն: Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն: Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել CV-ն info շնիկ tmlconsultant.com էլեկտրոնային հասցեին: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել հաստիքը (Accountant):
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ ք. Երևան Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Ծրագրի ֆինանսական ղեկավար Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է թեկնածու Ծրագրի Ֆինանսական ղեկավարի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Պարտականություններ՝ - Ծրագրի շրջանակներում կառավարել ֆինանսական պլանավորման, վերլուծական, կանխատեսման և հաշվետվության գործընթացը: - Կանոնակարգել Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները /ակտիվների, պարտավորությունների հաշվառման, ծախսերի բաշխման, մաշվածքի հաշվառման և այլն/: - Կազմել ֆինանսական հաշվառման հաշվետվությունները /հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն/ և ներկայացնել հաշվետվություններ ֆինանսական տնօրենին: - Ստուգել ծրագրին վերաբերող պայմանագրերը, համապատասխանության դեպքում վիզավորել: - Տրամադրել խորհրդատվություն ֆինանսական ռիսկերի վերաբերյալ: - Ապահովել հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման և գույքագրման ընթացակարգը: - Կառավարել արդյունավետ բյուջետավորման գործընթացի ամբողջական փուլը: - Ծրագրի շրջանակներում կատարել ֆինանսական վերլուծություն, մասնավորապես մարժաների վերաբերյալ: Անհրաժեշտ որակավորումներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում: - Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության, ինքնարժեքի հաշվառման ոլորտում: - Ռազմավարական մտածողություն: - Ղեկավարման հմտություններ: - Արդյունավետ պլանավորման հմտություններ: - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ: - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն: - Պատասխանատվության զգացում: - Հայկական ծրագրերի իմացություն: - Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն: Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրություն (CV) ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Գրոսմեյստեր ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Գրոսմեյստեր ՍՊԸ Հասցե՝ Ծովակալ Իսակով 48 Հեռախոս՝ 077215999 Էլ. փոստ՝ info շնիկ grossmeister.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող կազմակերպություն է, աշխատում է ԱԱՀ-ով, ունի 25 աշխատող, աշխատում է 1C 8.3 Առևտուր և ՀԾ 7 հաշվապահություն ծրագրերով: Աշխատավարձ՝ 300 000 դրամ Այլ նշումներ՝ Օգնականներ և հաշվետարներ չկան, ազատ գրաֆիկով չի լինի, հաշվապահական ընկերություններ պետք չեն:
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Կենտրոն Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ - Ընկերության ֆինանսական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում - Վերահսկել հաշպահական հաշվառման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքը - Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն - Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ - Աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտվի որպես առավելություն - MS Office, E-invoicing, ՀԾ լավ իմացություն - Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն - Ուշադրություն
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Կենտրոն Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝
• Հարկային հաշիվների դուրսգրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ • Ապրանքների հաշվառման իրականացում ՀԾ ծրագրով: Պահանջվող հմտություններ՝ • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում ցանկալի է • MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն • Ճշտապահություն, ազնվություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն • Արագ սովորելու ունակություն