Tag: աշխատանքային գրքույկ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկ

Բարև Ձեզ։ Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տառասխալ աշխատանքային գրքույկում

Անահիտ Սահրատյան. Բարև Ձեզ։ Աշխատանքային գրքույկում ազգանվանս մեջ տ֊ի փոխարեն դ է գրվել։ Թոշակի անցնելու համար պետք է փաստաթղթերս հանձնեմ ՌԴ֊ում։ Ու՞մ դիմել սխալն ուղղելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի վերականգնում

Լիանա. Բարև Ձեզ։ Ես ունեմ 8 տարվա աշխատանքային փորձ, այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն կորցրել է։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկի ինֆորմացիան, թեկուզ էլէկտրոնային տարբերակով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրքույկների թվայնացում

Արփինե. Բարև Ձեզ: Եթե գործատուն մինչև հիմա չի ներկայացրել աշխատակիցների աշխատանքային գրքույկները թվայնացման, իսկ հիմա այդ գործառույթը դադարեցված է, սոցիալականում չեն ընդունում ասեցին, եթե երկարացնեն գործընթացը ձեզ կտեղեկացնեն։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել աշխատակիցը թոշակավորման ժամանակ, եթե գործընթացը չերկարացնեն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում

Գայանե. Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն: