Tag: աշխատաժամանակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի շաբաթական աշխատաժամանակը

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։ Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լուծարվում է

Մարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝ Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ: Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտաժամյա աշխատանքի դեպքում

Արթուր. Հետաքրքիր է մի բան՝ աշխատողը սահմանված կարգից ավել արտաժամ աշխատելու համար ի՞նչ հատուցման ակնկալիք կարող է ունենալ, և ո՞ր կառույցն է իրավասու լուծելու այդ խնդիրը:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԾ ծրագրում աշխատողի աշխատաժամանակը ավել է նշվել

Մարինե. Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Ռոբերտ. Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով ծառայողի շաբաթական ծառայության տևողությունը

Վահրամ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ 24 ժամ հերթափոխով ծառայողին կարելի՞ է շաբաթական 72 ժամ ներգրավել ծառայության։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Տիգրան. Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձև

Աննա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրին: Արդյո՞ք կա նոր ձև այն լրացնելու, քանի որ 2005 թվականի 1471-Ն որոշմամբ սահմանված տեղեկագրի ձևը ուժը կորցրած է ճանաչվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում

Սարգիս. Բարև ձեզ։ Եթե անձը, աշխատելով պետական համակարգում, անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում ամբողջական դրույքով և չգերազանցի օրական սահմանված 12 ժամը, պարտադի՞ր է կնքվող պայմանագրում նշել, որ համատեղության կարգով է անցնում աշխատանքի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողությունը

Արաքսյա. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ ներառական կրթության գործընթացում աշխատող լոգոպեդի շաբաթական աշխատաժամանակը որքան է: Ես կարո՞ղ եմ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացում

Շուշանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի: Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր

Անյուտա. Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք: Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատողների շաբաթական աշխատաժամանակ

Բարև ձեզ: Կխնդրեի՝ ինձ ասեք՝ հերթափոխով (12 ժամ) աշխատողների շաբաթական աշխատաժամանակի նորմալ տևողությունը որքան է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամերի հետ կապված

Երանուհի. Բարև բոլորին: Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր: Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս. Բարև ձեզ, 1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ): Շնորհակալություն: 2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա

Արսեն Ա. Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: 1. Պահակի աշխատանքային պայմանագիր 2. Հերթափոխի ժամանակացույց Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Sona. Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի հանգստյան օրվա իրավունք

Հասմիկ. Ողջույն: Արդյո՞ք ունեմ հանգստյան օրվա իրավունք, եթե աշխատում եմ ամեն ամսվա 1-15-ը, 8 ժամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակ

Արմ. Հայրումյան. Խնդրում եմ ձեզ պարզաբանել` որքա՞ն պետք է լինի հանրակրթական դպրոցի վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակը: Կանխավ շնորհակալություն, Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` Արմ. Հայրումյան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արթուր. Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ

Մարիամ. Ճի՞շտ է արդյոք հաշվապահություն ներկայացվող տաբելում ամենամյա արձակուրդի դեպքում գրել ՎԱ, չվճարովի արձակուրդ՝ ՉԱ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Վահագ. Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը: Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի լրացման վերաբերյալ

Նվարդ. Խնդրում եմ պատասխանել այս հարցին. համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվու՞մ է արդյոք աշխատողի անուն-ազգանունը, և ի՞նչ է նշվում համապատասխան վանդակներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք 2015թ. ապրիլի 6-ը, 25-ը և մայիսի 2-ը համարվում են ոչ աշխատանքային

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատում եմ 6-օրյա աշխատանքային շաբաթով, շաբաթական 40 ժամ: Խնդրում եմ ասեք` 2015թ. ապրիլի 6-ը, 25-ը և մայիսի 2-ը ինձ համար ոչ աշխատանքային համարվու՞մ էին, թե՞ ոչ: Եթե այո, ո՞ր որոշմամբ է հաստատված: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնին կամ հիշատակի օրվան նախորդող աշխատանքային օրվա տևողություն

Iveta. Խնդրում եմ պարզաբանեք. Գիտենք, որ տոնին կամ հիշատակի օրվան նախորդող աշխատանքային օրվա տևողությունը 7 ժամ է: Դա տարածվու՞մ է արդյոք փոխարինվող օրվա վրա: Այսինքն, եթե ապրիլի 18-ին աշխատելու ենք 23-ի փոխարեն, ապրիլի 18-ը պե՞տք է 7 ժամյա աշխատանքային օր համարվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քանի՞ աշխատանքային օր ունեն ամիսները

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով տարեկան կտրվածքով ասել` յուրաքանչյուր ամիս քանի՞ օր է գալիս աշխատանքային: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը

Անժելա. Հարգելի կոլեգա, ուսուցիչը աշխատում է համատեղությամբ, հիմնական դպրոցում 18 ժամ, մյուս դպրոցում 10 ժամ, տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տուգանք տաբել չվարելու համար

Նարեկ. Հարգելի հաշվապահներ և կադրային գործի մասնագետներ, որո՞նք են աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու հետևանքները: Կա՞ արդյոք տուգանք, որքա՞ն է այն, կա՞ն արդյոք այլ հետևանքներ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով

Nune. Խնդրում եմ պատասխանեք մի հարցի. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով, և տաբելի մեջ կարո՞ղ եմ նշել բոլոր օրերը 8 ժամով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն են սահմանված պահակների ժամերը

Սուսաննա. Խնդրում եմ օգնել շատ շտապ` որքա՞ն են սահմանված պահակների ժամերը, եթե ընկերությունը աշխատում է 6-օրյա գրաֆիկով, նշեմ, որ 3 հերթափոխ է գործում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները օրական 8 ժամից ավել են աշխատում

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման. Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ - 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Lilit. Բարև ձեզ, ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Հոդված 141: Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է` 3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով: Հիմա կցանկանաի իանալ` ոչ լրիվը դա քանի՞ օր կամ ժամ է և հղիության ո՞ր ամսվանից է գործում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Եթե աշխատողը գրաֆիկով է, ու հունվարի 28-ը իր գրաֆիկով աշխատանքային օր է ընկել, բայց հունվարի 17-ից գնացել է արձակուրդ, հարցս հետևյալն է` ո՞նց լրացնեմ տաբելի մեջ, որ ճիշտ լինի` հունվարի 28-ը փակ դնեմ, թե՞ ուղղակի ա տառը գրեմ: Խնդրում եմ օգնեք` շատ շտապ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարցս տաբել լրացնելուն է վերաբերվում. եթե աշխատողը տոմսավաճառ է, ով գրաֆիկով է աշխատում, գնում է արձակուրդ, նրա պարտականությունները հրամանով վերապահել եմ գանձապահին և նշել եմ, որ գանձապահը աշխատի տոմսավաճառի գրաֆիկով մինչև աշխատակցի վերադառնալը տոմսավաճառը աշխատում է 10-ից 17-ը, իսկ գանձապահը 9-ից 17-ը, ես սովորաբար գանձապահին տաբելում դնում եմ 7 7 7 7 7 5, իսկ տոմսավաճառին 6 6 փակ փակ 6 6 փակ փակ 6 6 փակ փակ, այսպիսի հաջորդականությամբ, քանի որ տոմսավաճառը աշխատում է 2 օր և 2 օր հանգստանում, իսկ գանձապահը սովորական վեցօրյա է: Ես մտածում եմ գանձապահին տաբելում այդ ընթացքում դնեմ 7 7 1 1 7 7, այդպես ամեն շաբաթ մինչև աշխատակցի վերադառնալը: Խնդրում եմ պատասխանեք` այդպես ճի՞շտ կլինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոն օրերի համար հաշվարկ կատարելիս

Garik. Բարև Ձեզ: Հունվար ամսին տոն օրերին աշխատել են, աշխատանքը վեցօրյա է, տոն օրերի համար հաշվարկ կատարելիս քանի՞ օրվա պետք է բաժանվի` 20, թե՞ 20 + աշխատած տոն օրեր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի մատյան վարելու վերաբերյալ

Դավիթ. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` կա՞ արդյոք որևէ իրավական ակտ` աշխատաժամանկի մատյան վարելու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Աստղիկ. Բարև Ձեզ, Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը` երկուշաբթի: Կանխավ շնորհակալ եմ, Աստղիկ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է օրեկան 2 ժամ

Կարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel. Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից. ա) տաբելների սխալ լրացում; բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում; գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:
Accountant.am
Գործընկերներ

Տաբելի լրացում ծրագրում

nara. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն: