Մելինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:
Սյուզի.
Բարև ձեզ: Մի հարց. աշխատողին, եթե լրիվ դրույք ենք գրանցել՝ եկամտայինի մեջ քանի՞ ժամ աշխատաժամ պիտի նշենք, և նույնն էլ կրճատ աշխատաժամի դեպքում՝ քանի՞ ժամ պետք է նշել:
Գայանե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ է աշխատողը գրանցվել երեք տեղ և նրա ընդհանուր ժամերը չգերազանցի 12 ժամը:
Շնորհակալություն
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։
Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։
Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։
Շնորհակալություն
Ամալյա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել տվյալ հարցում. արտադրության աշխատակիցներին կարո՞ղ եմ կազմել աշխատանքային գրաֆիկ երեկոյան 18:00-ից՝ 8 ժամյա տևողությամբ, յուրաքանչյուր օր, և արդյո՞ք 22-ից հետո պետք է վճարեմ գիշերային հաշվարկով: Շնորհակալություն:
Ռոման.
Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 18.08.2021թ.: Պայնագրով պետք է ստանա 100 000 դրամ աշխատավարձ, 6օրյա: Օգոստոս ամսին աշխատել է 80 ժամ: Արդյո՞ք ճիշտ կլինի օգոստոս ամսվա աշխատավարձը հաշվարկել հետևյալ կերպ՝ լրիվ ամսվա համար պետք է աշխատեր 174 ժամ և ստանար 100 000, բայց աշխատել է 80 ժամ և ստացել 45 977 դրամ:
Էլլա.
Բարև ձեզ: Ուսուցչի օգնականի մեկ դրույքաչափի դեպքում աշխատաժամանակը ինչքա՞ն կլինի:
Սյուզի.
Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:
Սարիբեկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։
Արմինե.
Հարգելի՛ հաշվապահներ, բարև ձեզ։ Խնդրում եմ մի հարցով ինձ օգնեք։ Եթե աշխատողին 1 դրույքից տեղափախում ենք 0,5 դրույքի, կա՞ ինչ-որ ժամկետ, որ աշխատակիցը պետք է տեղեկացվի։
Մարիամ.
Կասե՞ք՝ դպրոցի գրադարանավարը շաբաթը քանի՞ ժամ պետք է աշխատի:
Մարինե.
Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:
Հասմի.
Բարև ձեզ: Ներողություն ինձ մի հարց է հետաքրքրում: Աշխատանքային ի՞նչ գրաֆիկով պետք է աշխատի ուսուցչի օգնականը դպրոցներում, և եթե կարելի է իրավական հիմքերով:
Արփինե.
Բարև ձեզ: Կներեք՝ ինձ հետաքրքրում է, թե որքա՞ն ժամանակ պետք է լինի դպրոցում լոգոպեդը, ի՞նչ աշխատաժամանակ է սահմանված և իրավական հիմքերը։
Անահիտ.
Բարև ձեզ։ Եթե աշխատում ես նույն դպրոցում` օպերատոր և ուսուցիչ, ինչպե՞ս բաշխել աշխատաժամանակը։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողին գրանցել են հուլիսի 17-ին ոչ լրիվ աշխատաժամանակով և 24ժ շաբաթական, իսկ աշխատավարձը 50 000դր։ Հիմա չգիտեմ՝ փաստացի աշխատած ժամը ինչքա՞ն գրեմ, որ չհակասի օրենքին:
Մարինա․
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը: Շնորհակալ եմ:
Հարգելի հաշվապահներ, ոչ լրիվ աշխատաժամանակը օրենքը սահմանում է 36 և 24 ժամ շաբաթական, որը երբ կարող ենք գրանցել աշխատողի համար, և եթե գրանցել ենք 20 ժամ, սխա՞լ է, եթե այո, ինչպե՞ս փոխեմ հայտը։
Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:
Անի.
Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:
Լուսինե.
Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք հաշվել կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկը, եթե ընդունվել է 01.02.21թ., ազատվել է 28.06.21թ.:
Լիլիթ.
Եթե աշխատողի շաբաթական աշխատաժամանակը 24 ժամ է, որքա՞ն պետք է լինի աշխատավարձը ըստ օրենքի:
Մարինե.
Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:
Լաուրա․
Բարև ձեզ։ Բուժաշխատողը նոր է ընդունվել աշխատանքի, արդյո՞ք կա նման օրենք, որ աշխատողը շաբաթ, կիրակի օրերին չպետք է հերթապահի։
Լիլիթ․
Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։
Մանե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկում աշխատողի աշխատած փաստացի ժամերը։ Կանխավ շնորհակալություն։
Եթե բժիշկը վարձատրվել է 100 000 համախառն աշխատավարձով, հիմա հաճախելու է քիչ, աշխատելու է համատեղությամբ, կարո՞ղ եմ 20 ժամի համար նշել 50 000 համախառն, և գրանցման հայտում ինչպե՞ս այդ փոփոխությունը կատարեմ: Պետք է հին պաշտոնի համար ավարտի ամսաթիվ գրեմ ու նոր պաշտոն ավելացնե՞մ, թե՞ հնի փոփոխեմ:
Նունե.
Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։
Շնորհակալություն:
Anahit.
Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Մարիա.
Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:
Սուսաննա․
Քանի՞ ժամ պետք է աշխատի մեկ դրույք ունեցող ուսուցչի օգնականը։
Հարգելի հաշվապահներ, եթե կան դպրոցի հաշվապահներ՝ ուսուցիչների ժամավճարը ի՞նչ դրույքաչափով եք հաշվարկում:
Սոֆյա․
Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, երբ աշխատաժամանակի տևողություն տողը մինչ այժմ լրացվել է 0: Ինչո՞վ առաջնորդվել այդ տողը ճիշտ լրացնելու համար: Լրացնելուց կարևո՞ր է պայմանագիրը քաղիրավական է, թե՞ ոչ:
Անի.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել:
Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:
Մանե.
Բարև Ձեզ:
Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:
Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:
Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք՝ թույլատրելի աշխատանքային ժամերը 6-օրյա գրաֆիկով, որքա՞ն են կազմում /եթե 5-օր 8 ժամով, 1-օր 6 ժամով լինի, դա սխա՞լ է/:
Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։
Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:
Արամ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով՝ աշխատանքից ազատվելիս ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ:
Անժելա.
Քանի՞ ժամ պետք է աշխատի պահակը:
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ ինձ կասե՞ք, եթե ուսուցիչն ունի 14 ժամ և 0,5 դրույք ԴԱԿ է, քանի՞ ժամ պետք է մնա դպրոցում։
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կասե՞ք, կես դրույքի դեպքում, որքա՞ն գումար է պահվում աշխատակցից, ի՞նչ հարկեր է մուծում և որո՞նք է գործատուն վճարում։
Կանխավ շնորհակալություն 🙂
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ