Tag: անտոկոս

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար

Էլինա. Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ, Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:" Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը անհատույց փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:
.ԱյլՀարց ու պատասխան

Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

222 Սյուզաննա. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին

Armen. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն: