Tag: անշարժ գույք

Accountant.am
Հարց ու պատասխան

Բանկային հաշվի համալրում

Ալլա. Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Աննա. Անշարժ գույքի գործակալությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում: Կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ

Սոնա․ Հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և կառուցապատող է: Շինանարական կազմակերպության հետ ունի պայմանագիր, որպեսզի կատարի բոլոր շինարարական գործունեությունը։ Երբ կառուցապատողը վաճառի այդ շինությունը արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ 20%՝ համաձայն 150 հոդվածի 11 կետի։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Սուրեն. Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վարձակալություն

Կարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը վաճառում է անշարժ գույք

Արթուր. Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը: Ձեռք է բերել 1 տարուց շուտ: 2 գույք պետք է վաճառի: Արդյո՞ք հարկ չի առաջանա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անշարժ գույքի օտարում

Օլեգ. Իրավաբանական անձ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Ցանկանում եմ օտարել 75 մլն դրամով անշարժ գույք, որի կադաստրային արժեքը 200 մլն դրամ է, գումարը փոխանցվելու է երկու փուլով՝ 50մլն այս տարի, 25մլն 2022թ.-ին: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկով եմ հարկվելու, և ո՞ր արժեքից՝ 200մլն, թե՞ 75մլն-ից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք օտարման դեպքում հաշվարկվում է եկամտային հարկ

Գրիգոր. Ֆիզիկական անձը անշարժ գույքը ձեռք է բերել տասը տարի առաջ: Օտարման դեպքում հաշվարկվու՞մ է արդյոք եկամտային հարկ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների վերագնահատում

Ալինա․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ նախապես շնորհակալություն։ Հիմա ինչպե՞ս են իրականացնում հիմնական միջոցների, անշարժ գույքի վերագնահատումը և ի՞նչ ձևակերպումներ են տալիս։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը

Arev. Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Գրիգոր. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով: Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ: 2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%: