
Գումարի ներդրում ԱՁ հաշվին
Ալլա․
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք հետևյալը` սեփական ԱՁ-ի հաշվին ինչպե՞ս գումար ներդնել։ Ի՞նչ գործառնություններ կառաջանան։ Օրինակ՝ 200 հազար փոխանցեմ ԱՁ-ի հաշվին, կունենամ Դտ 252, Կտ ի՞նչ։

ԱՁ վարձակալությամբ տարածք է տրամադրել
Արև Հայրապետյան․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձին հոկտեմբերին վարձակալությամբ տարածք է տրամադրել: Եռամսյակային շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է արտացոլվի վարձակալության գումարը, թե՞ 2024թ.-ի հայտարարագրով ներկայացվի:

Անաշխատունակության նպաստ միկրոձեռնարկատիրության դեպքում
Անահիտ․
Վճարվու՞մ է անաշխատունակության նպաստ միկրոբիզնեսով աշխատող Ա/Ձ-ին։

Ծառայությունների մատուցում արտերկրում գործող կազմակերպությանը
Մարգարիտա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ես խորհրդատվական ծառայություն եմ մատուցելու արտերկրում գործող կազմակերպությանը։ Արդյո՞ք պարտադիր է ԱՁ ունենալը, եթե ոչ, ապա որպես ֆիզ․ անձ ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար
Արթուր․
Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

Հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրություն
Աննա․
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքը ունեմ։
Հարց 1. Կարո՞ղ եմ միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ , մեկ ձևակերպմամբ։
Հարց 2. Ի՞նչպես գրանցվել, որպեսզի ճիշտ լինի, ԱՁ, թե՞ միկրոձեռնարկություն (գյուղաբնակ)։
Հարց 3. Նպատակն է աշխատել սուպերմարկետների ցանցի հետ։ Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում։
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները , և այս ամենը երկար գործընթաց է, ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։ Կանխավ շնորհակալություն։

Փոխանցում ԱՁ անձնական հաշվին
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ով, դուրս է գրում հաշիվ, գումարները ստանում է փոխանցումով։ Իր ԱՁ-ի հաշվեհամարի գումարը չի կանխիկացնում, որ չգա դրամարկղ, կարո՞ ղ է փոխանցել իր սեփական, ֆիզիկական անձ քարտային հաշվին ու գնա կանխիկացնի։ Նպատակը ի՞նչ գրել։

ԱՁ հարկային դաշտի ընտրություն
Գայանե․
Ողջույն։ Ես ուզում եմ ԱՁ բացել և ունեմ մի քանի հարց։
1. Գրանցման պահի՞ն է որոշվում, թե արդյոք շրջանառության հարկով եմ աշխատելու։
2. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և հնարավո՞ր է լրացման ենթակա ձևաթղթերը գտնել առցանց և լրացնել ինքնուրույն՝ առանց հաշվապահի ծառայությունների։
Շնորհակալություն։

Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում
Աննա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:

Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն կարո՞ղ է իրեն պատկանող եվրոն կամ դոլարը արտարժույթի փոխանակման կետում փոխանակել դրամով։ Ինչու՞ է այդ հարցը իմ մոտ առաջացել, որովհետև փոխանակման կետերը անդորրագիր են տալիս միայն ֆիզ․ անձի անձնագրի տվյալներով և իրավունք չունեն անդորագրում նշել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի տվյալներ։ (ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և չի օգտագործում դրամարկղի գիրք)։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Աննա․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ քաղաքացին այստեղ ԱՁ է բացում, գործունեություն է ծավալելու IT ոլորտում, աշխատելու է շրջ. հարկի դաշտում, ի՞նչ հարկեր է վճարելու բացի շրջանառության հարկի 5%-ից: Եվ բանկում հաշիվ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր է պահանջում բանկը ներկայացնել (կխնդրեմ նշել նաև բանկը, եթե խմբի պահանջները չեն խախտվում)։
Արդյո՞ք ՌԴ քաղաքացին պետք է պարտադիր սոցիալական քարտ ունենա։ Նշեմ, որ առցանց լիազոր գրանցվելու է ՀՀ քաղաքացի, ով ունի նույնականցման քարտ, այդ մասով խնդիր չկա։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

ԱՁ հաշվապահություն
Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Ունեմ Ա/Ձ, ներկա պահին հաշվապահն է կատարում հաշվապահություն, բայց ուզում եմ ինքս վարել։ Նշեմ, որ գրանցված աշխատող չկա։ Տարեկան եկամուտը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը։ Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։ Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ Կանխավ շնորհակալություն։

2 տարբեր գործունեություն 1 ԱՁ-ով
Գասպար․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, որը օգտագործում եմ խանութի համար, շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը։ Հնարավո՞ր է օգտագործել տվյալ ԱՁ-ն այլ գործունեության համար` ստանալ աշխատավարձ այլ բնագավառում։ Եթե այո, ապա խանութը դուրս կգա՞ միկրոյից ու կհարկվի շրջանառությունի՞ց։

Ոչ ֆինանսական աջակցություն
Մովսես․
Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Առցանց աշխատանք
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է "այլ", և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։
Վերջին մեկնաբանություններ