Tag: այլընտրանքային
Իգոր.
Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, “Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ”:
ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:
Աստղիկ.
Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:
Արման.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ